ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, 4-ՐԴ ԲԱՆԱՎԵՃ Տպել
Գրել է Administrator   
Հինգշաբթի, 01 Դեկտեմբեր 2016 15:05

Debate No 4 Photo No.1Բրյուսելի Եվրոպական քաղաքականությունների ուսումնասիրությունների կենտրոնը ներկայացնող Սթիվեն Բլոքմանսը և Աֆրիկյան ուսումնասիրությունների դպրոցի Իրանական ուսումնասիրությունների կենտրոնի ներկայացուցիչ դոկտոր Արշին Ադիբ-Մողադդամը «ԵՄ-Իրան հարաբերություններ, հեռանկարները և տենդենցները հետպատժամիջոցային ժամանակաշրջանում» բանավեճի ընթացքում ներկաների հետ կիսել են իրենց տեսակետները:

Սա փակ քննարկման ձևաչափով չորրորդ հանդիպումն էր, որը անցկացվեց «Չաթամ Հաուզի» կանոններով: Եվրոպական ակումբը ստեղծվել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի (Երևանի պետական համալսարան) և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցությամբ:

Քննարկվող հարցերն էին` Հայաստան-Իրան հարաբերությունները, ԵՄ-ի և Իրանի հնարավոր համագործակցությունը, ԵՄ-ի ներդրումներ կատարելու պատրաստակամությունը Իրանում, Սև ծովի և Կասպյան տարածաշրջանի նավթային ոլորտներում, ԵՄ-ի մտադրությունը Իրանին ներգրավել «Հարավային գազային միջանցքի» մեջ, պատժամիջոցների հեռացումից հետո հաջորդ նավթային պետություն դառնալու Իրանի հնարավորությունները, Պարսից ծոց- Սև ծով էներգետիկ միջանցք ստեղծելու անհրաժեշտությունը, էներգետիկ միջանցքի ազդեցությունը Հայաստանի վրա որպես տարանցիկ երկիր և Հայաստանի անդամակցությունը Եվրոպական տնտեսական միություն:

Debate No 4 Photo No.2 Debate No 4 Photo No.3 Debate No 4 Photo No.4
Վերջին Թարմացում on Հինգշաբթի, 01 Դեկտեմբեր 2016 16:14