Բարի գալուստ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն


artur_ghazinyanՍիրելի բարեկամ,

2006 թվականին հիմնադրելով այս կրթական և հետազոտական ինստիտուտը հայ հասարակության մեջ Եվրոպական արժեքները որպես ամուր հենասյուն ամրապնդելու և զարգացնելու ձգտում ենք հետապնդել:

Մենք հավատում ենք “Հայաստանը Եվրոպայում” կարգախոսին և վստահ ենք, որ քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացումը հնարավոր է իրականացնել եվրոպական արժեքների տարածման միջոցով: Հետևաբար, կրթության և հետազոտության վրա հիմնված հասարակությունը և կառավարման համակարգը բարեկեցիկ պետություն ստեղծելու հիմնական գրավականներն են:

Այս նպատակների իրականացմանն է ուղղված Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությունը` մագիստրոսական ծրագրերի միջոցով ամրապնդելու և զարգացնելու կրթական ոլորտը, ինչպես նաև աջակցելու հանրային սեկտորին` տվյալների հարուստ բազա և վերլուծական տարաբնույթ հետազոտություններ տրամադրելով: Մենք ողջունում ենք ցանկացած նորարարական նախաձեռնություն, որը համահունչ է մեր նպատակներին:

Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնի կայքն այցելելու համար և հուսով, որ այն կբավարարի է Ձեր բոլոր պահանջները:

 

 

 

 

 

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
Առաջին հայաստանյան թիմի մասնակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի դատախաղ մրցույթին, 2008թ. մայիս,Պոզնան PDF Տպել Էլ.փոստ
News - Կենտրոնի նորություններ
Գրել է Administrator   
Ուրբաթ, 03 Սեպտեմբեր 2010 14:54

first_arm_team12008 թ.-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և Գերմանիայի Ռոբերտ-Բոշ հիմնադրամի նախաձեռնությամբ և ֆինանսական աջակցությամբ ապահովվել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանողների մասնակցությունը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի Դատախաղ մրցույթին: Ուսանողները մրցել են տարածաշրջանի 18 այլ երկրների ուսանողների հետ Լյուքսեմբուրգի Եվրոպական դատարանի մտացածին դատավարությունում ԵՄ ինստիտուտների ներկայացուցիչների, եվրոպական համալսարանների գիտնականների և եվրոպական իրավունքի մասնագետների առջև:

Վերջին Թարմացում on Ուրբաթ, 17 Դեկտեմբեր 2010 15:03
Ընթերցել...
 
ԵՊՀ թիմը գրավեց առաջին տեղը "Ինտերակտիվ մարդու իրավունքներ" Եվրոպական իրավունքի դատախաղ-մրցույթում 2008թ. փետրվար, Երևան PDF Տպել Էլ.փոստ
News - Կենտրոնի նորություններ
Գրել է Administrator   
Ուրբաթ, 03 Սեպտեմբեր 2010 14:56
2008 թ. փետրվար ամսին տեղի ունեցավ «Երիտասարդական նվաճումներ» կրթական հասարակական կազմակերպության կողմից կազմակերպված Եվրոպական իրավունքի դատախաղ-մրցույթի գրավոր փուլը: Գրավոր փուլին մասնակցում էին ավելի քան 15 թիմ, որոնք ներկայացնում էին Հանրապետության առաջատար բուհերը:
Վերջին Թարմացում on Ուրբաթ, 17 Դեկտեմբեր 2010 15:21
Ընթերցել...
 
Եվրոպական միության վերաբերյալ հանրային իրազեկման բարելավման համար տեղեկատվության տարածման ռազմավարության քննարկմանը նվիրված կլոր սեղան, Երևան, 30.01.2008թ. PDF Տպել Էլ.փոստ
News - Կենտրոնի նորություններ
Գրել է Administrator   
Ուրբաթ, 03 Սեպտեմբեր 2010 14:57

 eu_dessimination2008 թ.-ի հունվարի 30-ին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը կազմակերպել էր Եվրոպական միության վերաբերյալ հանրային իրազեկման բարելավման համար տեղեկատվության  տարածման ռազմավարության քննարկմանը նվիրված կլոր սեղան, որը տեղի ունեցավ "Արմենիա Մարիոթ" հյուրանոցում: Ռազմավարությունը, որն առաջինն է Հայաստանում և իր մեջ ներառում է  ԵՄ վերաբերյալ  Հայաստանի քաղաքացիների իրազեկվածության բարձրացման հիմնական ուղիները ներկայացվեց հասարակական կազմակերպությունների, հեռուստատեսության և ռադիոյի, ինչպես նաև ԵՄ կողմից հիմնադրված այլ ծրագրերի ներկայացուցիչներին, որոնք հավաքվել էին ռազմավարության կիրառման արդյունավետությունը բարձրացնելու համար իրենց ներդրումը կատարելու:

Վերջին Թարմացում on Ուրբաթ, 17 Դեկտեմբեր 2010 15:41
Ընթերցել...
 
ԵՄ տեղեկատվական կենտրոնի բացումը ԵՈՒԿ-ում, Երևան, 20.11.2007թ. PDF Տպել Էլ.փոստ
News - Կենտրոնի նորություններ
Գրել է Administrator   
Ուրբաթ, 03 Սեպտեմբեր 2010 15:11
eu_opening_ceremonyԵվրոպական հանձնաժողովի Հայաստանյան պատվիրակությունը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում (ԵՈՒԿ) 2007թ. նոյեմբերին բացել է ԵՄ տեղեկատվական կենտրոն: ԵՈՒԿ ստեղծվել է ԵՄ հիմնադրած “Աջակցություն եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի և Եվրոպական ուսումնասիրոըթյունների կենտրոնի հիմնմանը Երևանի Պետական համալսարանում և աջակցություն ԳՀՀ-ին (ECEILAW)՚” ծրագրի շրջանակներում 2006թ.-ին:
Վերջին Թարմացում on Ուրբաթ, 17 Դեկտեմբեր 2010 15:46
Ընթերցել...
 
«ՍկիզբՆախորդ11121314151617181920ՀաջորդՎերջ»

JPAGE_CURRENT_OF_TOTAL