Բարի գալուստ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն


artur_ghazinyanՍիրելի բարեկամ,

2006 թվականին հիմնադրելով այս կրթական և հետազոտական ինստիտուտը հայ հասարակության մեջ Եվրոպական արժեքները որպես ամուր հենասյուն ամրապնդելու և զարգացնելու ձգտում ենք հետապնդել:

Մենք հավատում ենք “Հայաստանը Եվրոպայում” կարգախոսին և վստահ ենք, որ քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացումը հնարավոր է իրականացնել եվրոպական արժեքների տարածման միջոցով: Հետևաբար, կրթության և հետազոտության վրա հիմնված հասարակությունը և կառավարման համակարգը բարեկեցիկ պետություն ստեղծելու հիմնական գրավականներն են:

Այս նպատակների իրականացմանն է ուղղված Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությունը` մագիստրոսական ծրագրերի միջոցով ամրապնդելու և զարգացնելու կրթական ոլորտը, ինչպես նաև աջակցելու հանրային սեկտորին` տվյալների հարուստ բազա և վերլուծական տարաբնույթ հետազոտություններ տրամադրելով: Մենք ողջունում ենք ցանկացած նորարարական նախաձեռնություն, որը համահունչ է մեր նպատակներին:

Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնի կայքն այցելելու համար և հուսով, որ այն կբավարարի է Ձեր բոլոր պահանջները:

 

 

 

 

 

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, 6-ՐԴ ԲԱՆԱՎԵՃ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երեքշաբթի, 13 Դեկտեմբեր 2016 13:47

Debate no 6- photo- No 1Եվրոպական ակումբի վեցերորդ հանդիպման ընթացքում քննարկվել է «Թուրքիան նեո-իմպերալիզմի և եվրոպական ապագայի երկընտրանքի միջև» թեման: Փակ հանդիպման բանախոսները՝ դեսպան Մարկ Պիերինին (Կարնեգի Եվրոպայի այցելող գիտնական, Թուրքիայում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար և դեսպան) և Ռիչարդ Կիրակոսյանը (Հայաստանում Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր-ղեկավար), ներկայացրել են իրենց վերլուծությունները և պատասխանել հայ փորձագետների, գիտնականների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 13 Դեկտեմբեր 2016 13:57
Ընթերցել...
 
ԺԱՆ ՄՈՆԵ ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ. ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երեքշաբթի, 06 Դեկտեմբեր 2016 15:21

Jean Monnet presentationԷրազմուս+ տեղեկատվական օրերը տեղի ունեցան ս.թ. նոյեմբերի 4-ին, 8-ին և 11-ին Երևանում, հուլիսի 23-ին Գյումրիում, իսկ 24-ին Վանաձորում: Այս իրադարձությունները նպատակ ունեին տեղեկացնել, որ Էրազմուս + ծրագրին հայտ ներկայացնելը մեկնարկել է ս.թ. հոկտեմբերին:

Ժան Մոնե-ի Էրազմուս+ ծրագրի տեղեկատվության օրը տեղի ունեցավ Երևանի պետական ​​համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում նոյեմբերի 11-ին և Վանաձորի պետական ​​համալսարանում նոյեմբերի 24-ին:

Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 13 Դեկտեմբեր 2016 13:58
Ընթերցել...
 
ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Հինգշաբթի, 01 Դեկտեմբեր 2016 15:29

Presentation 1Ս.թ. նոյեմբերի 29-ին` ժամը 14:30-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի ունեցավ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում մագիստրոսական ծրագրի շրջանականերում   հրատարակված «Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական վերլուծությունը մարդու իրավունքների և ժողովրդավարացման համատեքստում. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաիանա, Մոլդովա» թեմայով միջգիտակարգային հետազոտության շնորհանդեսը:

Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 17 Հունվար 2017 16:30
Ընթերցել...
 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, 5-ՐԴ ԲԱՆԱՎԵՃ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Հինգշաբթի, 01 Դեկտեմբեր 2016 15:16

Debate No 5 Photo No.3Եվրոպական ակումբի հինգերորդ հանդիպման ընթացքում քննարկվել է «Գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների անդրադարձը տարածաշրջանում (Հարավային Կովկաս)» թեման: Փակ հանդիպման բանախոսները՝ Ամանդա Փոլը (Եվրոպական քաղաքականության կենտրոն, Բելգիա) և Բենիամին Պողոսյանը (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Հայաստան), ներկայացրել են իրենց վերլուծությունները և պատասխանել հայ փորձագետների, գիտնականների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 13 Դեկտեմբեր 2016 15:23
Ընթերցել...
 
«ՍկիզբՆախորդ12345678910ՀաջորդՎերջ»

JPAGE_CURRENT_OF_TOTAL