Բարի գալուստ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
Սիրելի բարեկամ,
2006 թվականին հիմնադրելով այս կրթական և հետազոտական ինստիտուտը հայ հասարակության մեջ Եվրոպական արժեքները որպես ամուր հենասյուն ամրապնդելու և զարգացնելու ձգտում ենք հետապնդել:
Մենք հավատում ենք “Հայաստանը Եվրոպայում” կարգախոսին և վստահ ենք, որ քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացումը հնարավոր է իրականացնել եվրոպական արժեքների տարածման միջոցով: Հետևաբար, կրթության և հետազոտության վրա հիմնված հասարակությունը և կառավարման համակարգը բարեկեցիկ պետություն ստեղծելու հիմնական գրավականներն են:
Այս նպատակների իրականացմանն է ուղղված Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությունը` մագիստրոսական ծրագրերի միջոցով ամրապնդելու և զարգացնելու կրթական ոլորտը, ինչպես նաև աջակցելու հանրային սեկտորին` տվյալների հարուստ բազա և վերլուծական տարաբնույթ հետազոտություններ տրամադրելով: Մենք ողջունում ենք ցանկացած նորարարական նախաձեռնություն, որը համահունչ է մեր նպատակներին:
Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնի կայքն այցելելու համար և հուսով, որ այն կբավարարի է Ձեր բոլոր պահանջները:
ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
Դասախոսություն Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում |
|
|
|
Գրել է Administrator
|
Երկուշաբաթի, 15 Հոկտեմբեր 2012 13:19 |
ԵՄ ականավոր մասնագետ Նիլս Թոգերսենը դասախոսությամբ հանդես կգա Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան դահլիճում` կազմակերպված Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից:
Դասախոսությունը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին` ժամը 11-ին: Դասախոսության թեման է "Եվրապական արժեքները. ինչն է կարեւոր Եվրոպայի համար":
Հանդիպմանը կմասնակցեն Եվրոպական ուսւոմնասիրությունների, մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման մագիստրոսական ծրագրերի ուսանողները:
|
Վերջին Թարմացում on Երկուշաբաթի, 15 Հոկտեմբեր 2012 15:44 |
"Համաշխարհային տնտեսությունը այսօր. գլխավոր միտումներ եւ զարգացումներ" գրքի շնորհանդես |
|
|
|
Գրել է Administrator
|
Երեքշաբթի, 25 Սեպտեմբեր 2012 11:13 |
|
Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 02 Հոկտեմբեր 2012 15:21 |
2012թ Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում մագիստրոսական ծրագրի առաջին դասընթացի պաշտոնական մեկնարկ |
|
|
|
Գրել է Administrator
|
Հինգշաբթի, 20 Սեպտեմբեր 2012 14:51 |
2012թ. սեպտեմբերի 13-ին ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի 29 ուսանողների համար պաշտոնապես մեկնարկեց առաջին դասընթացը: Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը հաջողությամբ իրականացվում է արդեն երկրորդ տարին:
Այս տարի 95 դիմորդներից ընդունվել են ընդհանուր թվով 29 ուսանող Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Լիտվայից և Տաջիկստանից: Ուսանողներին ողջունեցին ծրագրի ղեկավար, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:
|
Վերջին Թարմացում on Չորեքշաբթի, 03 Հոկտեմբեր 2012 14:17 |
Ընթերցել...
|
<<Հայաստանը Եվրոպայում>> Միջազգային Կոնֆերանս |
|
|
|
Գրել է Administrator
|
Չորեքշաբթի, 22 Օգոստոս 2012 10:01 |
2012թ հուլիսի 4-ին, Երեւանում ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի հետ համատեղ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել է “Հայաստանը Եվրոպայում” միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, որը պաշտոնական այց էր կատարել Հարավկովկասյան տարածաշրջան: Կոնֆերանսի բացումը վարում էր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Կոնֆերանսի զեկուցողներն էին Իրինա Սուշկոն (<<Եվրոպա առանց արգելքների>> հասարակական կազմակերպություն), Վիլլեմ վան դեր Գեսթը (Առևտրի քաղաքականության հարցերով խորհրդատու), Էլեոնորա Վերգեերը (Միգրացիոն ոլորտի խորհրդատու), Գիեդրիուս Ապուոկասը (ՀՀ-ում Լիտվայի դեսպան ), Ժդիսլավ Ռաչինսկին (ՀՀ-ում Լեհաստանի դեսպան), դեսպան Տրայան Հրիստեան (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար), Ռոլանդ Բլեսը (Գլխավոր խորհրդատու, ԶԼՄ-ների ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ), Սիլվիա Զեհեը (Եվրոպայի խորհուրդ, գրասենյակի ղեկավար), Լոուրենս Շիթսը (Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար, Միջազգային կրիզիս խումբ), Հայկ Քոթանջյանը (ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ և Պաշտպանության նախարարի ռազմաքաղաքական գծով խորհրդական), Տիգրան Մուկուչյանը (ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ), Գագիկ Եգանյանը (ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ), Տիգրան Դավթյանը (ՀՀ քկոնոմիկայի նախարար), Հրայր Թովմասյանը ՀՀ արդարադատության նախարար, Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների պաշտպան, Զոհրաբ Մնացականյանը (Արտաքին գործերի նախարարի տեղակալ), Մհեր Մարգարյանը (ԱԳՆ ԵՄ մաժնի պետ), Հասարակական կազմակերրպությունների ներկայացուցիչներ Լեւոն Բարսեղյանը (Ասպարեզ ակումբի նախագահ) Արթուր Սաքունցը (Հելսինկի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի զեկավար) եւ այլն:

Կոնֆերանսի թեմաներն էին ՀՀ-ԵՄ համագործակցություն, մարդու իրավունքներ եւ իրավունքի գերակայություն, վիզաների պարզեցում, ՀՀ-ԵՄ համագործակցություն Խորը եւ համապարփակ առեւտրի գոտու շուրջ, պայքար կաշառակերության դեմ եւ այլն: Կոնֆերանսին մասնակցեցին մոտ 500 մարդ. փորձագետներ, դեսպաններ, ՀՀ պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, ուսանողներ: |
Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 16 Փետրվար 2016 10:28 |
|
|
|
|
JPAGE_CURRENT_OF_TOTAL |
|