Բարի գալուստ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն


artur_ghazinyanՍիրելի բարեկամ,

2006 թվականին հիմնադրելով այս կրթական և հետազոտական ինստիտուտը հայ հասարակության մեջ Եվրոպական արժեքները որպես ամուր հենասյուն ամրապնդելու և զարգացնելու ձգտում ենք հետապնդել:

Մենք հավատում ենք “Հայաստանը Եվրոպայում” կարգախոսին և վստահ ենք, որ քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացումը հնարավոր է իրականացնել եվրոպական արժեքների տարածման միջոցով: Հետևաբար, կրթության և հետազոտության վրա հիմնված հասարակությունը և կառավարման համակարգը բարեկեցիկ պետություն ստեղծելու հիմնական գրավականներն են:

Այս նպատակների իրականացմանն է ուղղված Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությունը` մագիստրոսական ծրագրերի միջոցով ամրապնդելու և զարգացնելու կրթական ոլորտը, ինչպես նաև աջակցելու հանրային սեկտորին` տվյալների հարուստ բազա և վերլուծական տարաբնույթ հետազոտություններ տրամադրելով: Մենք ողջունում ենք ցանկացած նորարարական նախաձեռնություն, որը համահունչ է մեր նպատակներին:

Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնի կայքն այցելելու համար և հուսով, որ այն կբավարարի է Ձեր բոլոր պահանջները:

 

 

 

 

 

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
“Armenia in Europe” pan-Armenian youth and student movement arranged a guest lecture with Zohrab Mnatsakanyan, deputy minister of the Ministry of Foreign Affairs of the RA PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երեքշաբթի, 23 Հոկտեմբեր 2012 16:03

“Armenia in Europe” pan-Armenian youth and student movement arranged a guest lecture with Zohrab Mnatsakanyan, deputy minister of the Ministry of Foreign Affairs of the RA. The lecture took place at the Centre for European Studies, YSU on 23rd of October.  Mr. Mnatsakanyan is the chief and main negotiator of Armenian and Europe relations, he is a diplomat who has profound and topic-related knowledge and he kindly expressed his alacrity in sharing it with students. During the lecture Mr. Mnatsakanyan noted many times that the relations of Armenia and EU were based on the system of universal values. He considers EU an important “friend” to implement necessary reforms in Armenia to become more democratic and this is the model and the system Armenia intends to be guided to. Moreover, diversity is not a hindrance for the Union, as it is apparently understood now. Mr. Deputy Minister also spoke about the path Armenia had passed since the first Partnership and Cooperation Agreement was signed in 1996, enforced in 1999. The Association Agreement is being negotiated and it implies the integration process on a higher and closer level, which in its turn requires the acquisition of European norms and standards to be introduced and implemented in the country.

Mr. Mnarsakanyan specifically underlined the aspects and core differences between Free Trade Area and Deep and Comprehensive Free Trade Area and its importance for Armenia.

In conclusion he presented the updated status of the undertaken activities by bringing forward the recently signed agreement to ease visa requirements for Armenian citizens, which would bring Armenia and European nationals much closer to each other and would create a new level of mutual trust, opportunities and freedom. In Mr. Mnatsakanyan’s and the EU officials’ opinion, present visa facilitation agreement will pave the way for future visa-free agreement, which will favorably impact on the dynamics of the bilateral relations by making them more active, stronger and more fruitful.

 
Դասախոսություն Նիլս Թոգերսենի կողմից Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երեքշաբթի, 16 Հոկտեմբեր 2012 15:24

Հոկտեմբերի 16-ին Դանիացի հայտնի ԵՄ մասնագետ Նիլս Թոգերսենը այցելեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն եւ դասախոսություն կարդաց ուսանողների համար: Երկար տարիներ Ն. Թոգերսենը եղել է Դանիայի ներկայացուցիչը Եվրոպական համայնքում: Այսօր նա ղեկավարում է մի մասնավոր հիմնարկ կապերի խնդիրներով:

 

Իր դասախոսության ժամանակ Թոգերսենը նշեց հինգ ամենակարեւոր ԵՄ արժեքները: Այդ արժեքներն են` 

1. Խաղաղությունը. ԵՄ-ն ստեղծվել էր մոտ 60 տարի առաջ: Գաղափարը, որը միավորեց պետությունները մայրցամաքում խաղաղություն հաստատելն էր եւ պատերազմներից խուսափելը: ԵՄ-ն այս տարի ստացավ Նոբելյան խաղաղության մրցանակը հենց այդ փաստի համար: ԵՄ-ի ստեղծումը լիովին փոխեց մայրցամաքի դրությունը. պատերազմի մայրցամաքից այն դարձավ խաղաղության մայրցամաք:


2. Ժողովրդավարությունը. Թոգերսենի կարծիքով սա է ամենակարեւորը, քանի որ ժողովրդավարությունը հիմնված է իրավունքի գերակայության, մարդու, ցանկացած փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վրա:

 

3. Հիմնարար իրավունքներ. Լիսաբոնի պայմանագիրը բաղկացած է 54 հոդվածներից: Պայմանագիրը ունի նաեւ հիմնարար իրավունքների հավելում, որտեղ հստակ նշված է, որ ցանկացած անձ, ով համարում է իր իրավունքները խախտվել են, կարող են դիմել դատարան:

 

4. Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներ

 

5. Մարդկանց ազատ շարժ:

 

Դասախոսության ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր տալ Թոգերսենին: Հարցերը վերաբերում էին ԵՄ-Հայաստան, ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, ԵՄ ընդլայնման քաղաքականությանը: Դասախոսությունը յուրահատուկ հնարավորություն էր կարծիքների փոխանակման համար:

 

 

 


Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 16 Հոկտեմբեր 2012 15:43
Ընթերցել...
 
Դասախոսություն Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երկուշաբաթի, 15 Հոկտեմբեր 2012 13:19

ԵՄ ականավոր մասնագետ Նիլս Թոգերսենը դասախոսությամբ հանդես կգա Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան դահլիճում` կազմակերպված Հայաստանում ԵՄ պատվիրակության կողմից: 

Դասախոսությունը տեղի կունենա հոկտեմբերի 16-ին` ժամը 11-ին: Դասախոսության թեման է "Եվրապական արժեքները. ինչն է կարեւոր Եվրոպայի համար": 

Հանդիպմանը կմասնակցեն Եվրոպական ուսւոմնասիրությունների, մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման մագիստրոսական ծրագրերի ուսանողները:

 


Վերջին Թարմացում on Երկուշաբաթի, 15 Հոկտեմբեր 2012 15:44
 
"Համաշխարհային տնտեսությունը այսօր. գլխավոր միտումներ եւ զարգացումներ" գրքի շնորհանդես PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երեքշաբթի, 25 Սեպտեմբեր 2012 11:13

clip_image006

"Համաշխարհային տնտեսությունը այսօր. գլխավոր միտումները եւ զարգացումները" գրքի շնորհանդեսը կազմակերպվել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի եւ "Այլընտրանք" հետազոական կենտրոնի հետ համատեղ  2012թ. սեպտեմբերի 19-ին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Շումանի անվան դահլիճում: Ողջույնի խոսքով հանդես եկավ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը, ով ընդգծեց նշանավոր համալսարանների կողմից կատարված հետազոտության կարեւորությունը եւ շնորհակալություն հայտնեց ողջ թիմին վերջին տասը տարվա ընթացքում հասարակության ուշադրությունը ժամանակակից համաշխարհային տնտեսության առկա խնդիրների վրա հրավիրելու համար: Նա նաեւ մեծ կարեւորություն տվեց այն փաստին, որ գիրքը հրատարակվել էր տարբեր միջազգային հռչակավոր համալսարանների, հաստատությունների, կազմակերպությունների համագործակցությամբ, ինչը ստեղծում է օբյեկտիվ վերաբերմունք համաշխարհային տնտեսության դինամիկ զարգացման վերաբերյալ:

 

"Այլընտրանք" հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը իր ելույթում շնորհակալություն հայտնեց մի շարք համալսարաններին, որոնք մեծ դեր էին խաղացել գրքի հրատարակման մեջ: Անտվերպենի համալսարանը, Սան-Ֆրանցիսկոյի համլասարանը, Թայլանդի համալսարանը եւ այլ հետազոտական կենտրոններ, ինչպես նաեւ Միջազգային արժութային հիմնադրամը միասնական ջանքերով ավարտի հասցրին տասը տարվա հետազոտական իրենց աշխատանքը:

 

Անտվերպենի համալսարանի դասախոս Լիլիան Վան Հոֆը եւ Միջազգային արժութային հիմնադրամի Հայաստանյան ներկայացուցիչ Գիլերմո Տոլոսան ներկա էին շնորհանդեսին եւ իրենց շնորհակալությունը հայտնեցին "Այլընտրանք" հետազոտական կենտրոնին համագործակցության համար ակնկալելով հետագա հետազոտությունների եւ նոր գործիքների եւ մեթոդների իրականացում զարգացած եւ զարգացող երկրներում:

 

Հրատարակված գիրքը անգլերեն լեզվով է եւ կգոծածվի եւ Հայաստանում, եւ այլ երկրներում:   


Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 02 Հոկտեմբեր 2012 15:21
 
«ՍկիզբՆախորդ12345678910ՀաջորդՎերջ»

JPAGE_CURRENT_OF_TOTAL