Ուսումը Եվրոպայում PDF Տպել

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը PROSPER GROUP ընկերության հետ համատեղ նախաձեռնել է “Կրթություն Եվրոպայում” ծրագիրը, որի նպատակն է աջակցել ԵՄ անդամ պետություններում կրթություն ստանալու կամ շարունակելու ցանկություն ունեցող երիտասարդներին: Ծրագիրը նրանց հնարավորություն է տալիս ընտրել տվյալների բազայում առկա ավելի քան 60 բարձրագույն ուսումնական հաստատություններից, քոլեջներից և դպրոցներից այն կրթական կենտրոնը, որը բավարարում է երիտասարդի պահանջներին: