Հետազոտության Ռազմավարությունը PDF Տպել

research_5

 

Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնը ձգտում է իրականացնել թե որակով, թե ազդեցությամբ միջազգայնորեն արժեքավոր և անհրաժեշտ հետազոտություններ: Կենտրոնն արդեն իսկ ապացուցել է իր պատրաստակամությունը զարգացնելու հետազոտական մշակույթը Հայաստանում: Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնը նմանատիպ հետազոտությունների միջոցով ամրապնդում է գիտելիքները եվրոպական արժեքների, կառավարման, քաղաքականության, արտաքին հարաբերությունների ոլորտում: Գործընկերների հետ համատեղ կենտրոնը ձգտում է նաև մշակել ռազմավարական փաստաթղթեր: Այն նաև հետազոտություն է իրականացնում Սև ծովյան ընդլայնման հետ կապված եվրոպական քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության և զարգացման ոլորտում: