Հետազոտական Ծրագրեր PDF Տպել

 

Դեռևս 2007-ից կենտրոնը իրականացրել է բազում հետազոտական ծրագրեր միջազգային տնտեսության, միջազգային և եվրոպական իրավունքի, եվրոպական ինտեգրման, ԵՄ և Հարավային Կովկասի և այլ թեմաներով:

 

Completed research projects


Research_CRISIS_AM

 

 

Համաշխարհային ֆինանսակա ճգնաժամին նվիրված հետազոտություն "ԳԼՈԲԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ և ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՏ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ" թեմայով: (միայն հայերեն տարբերակ)

 

 

 

 

 

 

 


Research_EU_F_S_Policy_EN

 

Միջմասնագիտական հետազոտություն "ԵՄ ԱՐՏԱՔԻՆ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ" թեմայով:
Սույն միջմասնագիտական հետազոտությունը նվիրված է ԵՄ-ի անվտանգության ռազնավարության համատեքստում հարավկովկասյան քաղաքականությանը, դրա վրա ազդող հիմնական գործոններին և հեռանկարներին:Փոխկապակցված խնդիրների համալիրն է հանդիսանում այս հետազոտության առարկան, որի շրջանակներում փորձ է արվել Հարավային Կովկասւմ ԵՄ-ն արտաքին և անվտանգության քաղաքականության խնդիրներին,իրականացման ձևաչափերին և զարգացման հիմնական միտումներին համակողմանի  քաղաքագիտական և իրավագիտական մոտեցումներ ցուցաբերել, ինչպես նաև քննարկվող հարցերը դիտարկել լայն համատեքստում:Սույն  հետազոտության գլխավոր նպատակներից է նաը  ԵՄ- ի անվտանգության շահերի շրջանակներուն Հարավային Կովկասի ունեցած  իրական նշանակության բացայտումը:

 



research_turkey_en

 

Միջմասնագիտական հետազոտություն "ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ-ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ" թեմայով:
ԵՄ- ին Թուրքիայի անդամակցությունը, ինչպես նաև ընդհանրապես ԵՄ-Թուրքիա հարաներությունների խնդիրը վաղուց արդեն տարատեսակ քաղաքական և վերլուծական  շրջանակների քննարկման  հիմնական  թեմաներից մեկն է: Ակնհայտ է,որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը էապես կփոխի ոչ միայն եվրոպական քաղաքական համայնապատկերը, այլ նաև ողջ Կասպյան-Սևծովյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքը, ինչպես նաև  ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության ազդեցությունը մասնավորապես  հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումների վրա: Այդ իսկ պատճառով հետազոտության մեջ ներկայացվել և խորքային վերլուծության են ենթարկվել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են  Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, նրա քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերը, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցության գործընթացի շրջանակներում եվրոպականացման ազդեցությունը դրանց վրա, Թուրքիայի քաղաքակրթական և աշխարհագրական առանձնահատկությունները: Իսկ որպես հանգուցային նշանակություն ունեցող հիմնահարց` ընտրվել է նաև ԵՄ-ի առաջատար անդամ-պետությունների պաշտոնական դիրքորոշումը և նրանց հասարակությունների վերաբերմունքը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում:

 


Իրականացված հետազոտություններ ամբողջական և մանրամասն ցանկի համար սեղմեք Հրատարակություններ կոչակը: