ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ PDF Տպել

research_4

Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնի բաղկացուցիչ մասերից են հանդիսանում հետազոտական աշխատանքների իրականացումը: Կենտրոնի փորձագետները բազմաբնույթ և ամբողջական ուսումնասիրություններ են ծավալում ԵՄ-Հայաստան, ԵՄ-Հարավային Կովկաս համագործակցության ոլորտներում: Կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունները կրում են ոչ միայն գիտական և տեսական արժեք, այլև չափազանց կարևոր են գործնական տեսանկյունից: Ներկայումս կենտրոնի կողմից կատարված հետազոտությունները լանորեն օգտագործվում են ինչպես ազգային այնպես էլ միջազգային մակարդակներում`նպաստելով քաղաքականության արդյունավետությանն ու կանխատեսելիությանը (թափանցիկությանը). Միջազգային մակարդակում իրականացված հետազոտությունների արդյունավետությունը ընգծելու համար մի շարք հետազոտություններ թարգմանվել են անգլերեն լեզվով: Ներկայումս, կենտրոնի անձնակազմը ներգրավված է մի շարք հետազոտություններում` կապված ԵՄ-Հայաստան, ԵՄ-Թուրքիա-Հարավային Կովկաս հարաբերությունների, ինչպես նաև Հարավային Կովակսի աշխարհաքաղաքական դիրքի կարևորությունը ԵՄ-ի համար ուսումնասիրության հետ:

 

Ինովացիոն հետազոտություն: Հայաստանում առաջին անգամ կենտրոնի փորձագետները կիրառում են միջդիսցիպլինար մեթոդը, որը վերջիններիս հնարավորություն է ընձեռում ուսումնասիրելու կոնկրետ գիտության ճյուղեր սահմաններից անդին և հանդես գալու լավագույն արդյունքներով: