Հրատարակություններ PDF Տպել
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ընթացիկ գործունեության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում հետազոտական բաղադրիչը, որի շրջանակներում Կենտրոնի փորձագետները փորձում են  համալիր հետազոտության ենթարկել ՀՀ-ԵՄ և Հարավային Կովկոս-ԵՄ ձևաչափով ընթացող համագործակցության առանձին հիմնախնդիրներ:
Կենտրոնի կողմից իրականացված հետազոտությունները, բացի տեսական և գիտական արժեքից, ունեն նաև պրակտիկ նշանակություն և ներկայումս լայնորեն օգտագործվում են ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում` քաղաքականության  մշակումն ու իրագործումը առավել կանխատեսելի և արդյունավետ դարձնելու նպատակով: Մեր կողմից իրականացված հետազոտությունների միջազգային կիրառելիությունն ու ճանաչելիությունն ապահովելու նպատակով դրանց զգալի մասը ներկայացված է նաև անգլերենով:
Կենտրոն աշխատակիցները ներկայումս ներգրավված են մի շարք հետազոտական նախագծերում, որոնք առնչվում են ԵՄ-Հայաստան, ԵՄ-Թուրքիա-Հարավային Կովկաս հարաբերություններին, ինչպես նաև ԵՄ համար Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական նշանակությանը:
Նորարարություն հետազոտության մեջ
Կենտրոնի փորձագետները ՀՀ-ում առաջին անգամ հետզոտությունների իրականացնելիս կիրառում են միջառարկայական մեթոդը, ինչը հնարավորություն է տալիս առաջադրված խնդիրները ուսումնասիրել առարակայական սահմաններից դուրս և ապահովել առավելագույն արդյունք:

Իրականացված հետազոտություններ/հրատարակություններ
2007թ.-ից ի վեր Կենտրոնը իրականացրել է մի շարք հետազոտություններ, որոնք են`
1. Հարավային Կովկասի, ԵվրԱզԷՍ և ԵՄ անդամ-պետությունների քաղաքական կայունության ինդեքսը / (ներերկրային և միջերկրային վերլուծություն)-խմբ.Ար.Ս.Ալեքսանյան – Եր.: Երևանի համալս. հրատ., 2013, 336 էջ:

«Հարավային Կովկասի, ԵվրԱզԷՍ և ԵՄ անդամ-պետությունների քաղաքական կայունության ինդեքսը» միջգիտակարգային հետազոտություն է՝ նվիրված Հարավային Կովկասի երկրների, ԵվրԱզԷՍ և ԵՄ անդամ-պետությունների քաղաքական կայունության ինդեքսի մշակմանն ու համեմատական վերլուծությանը: Քաղաքական կայունության գնահատման մոդելի միջոցով առաջին անգամ կատարվել է 19 պետության քաղաքական կայունության ներերկրային և 35 պետության միջերկրային հետազոտություն: Աշխատության մեջ դիտարկված է պետությունների քաղաքական կայունության 10-14 տարվա դինամիկան, կատարված են քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտների խորքային ուսումնասիրություններ. կիրառվել են վերլուծության մաթեմատիկական և վիճակագրական մեթոդներ: Սույն  աշխատանքը նախատեսված է գիտական, հետազոտական կենտրոնների, գիտնականների, ուսանողների և ակադեմիական շրջանակների համար:



2. Համաշխարհային ֆինանսակա ճգնաժամին նվիրված հետազոտություն "ԳԼՈԲԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ և ԴՐԱ ՀՆԱՐԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՏ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՎՐԱ" թեմայով: (միայն հայերեն տարբերակ)
Տվյալ աշխատանքի շրջանակներում վերլուծվել և ներկայացվել է ֆինանսական ճգնաժամի էությունը և առաջացման պատճառները: Փորձ է արվել դիտարկել ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը զարգացող և զարգացած երկրների տնտեսության վրա: Այնուհետև վերլուծվել և ներկայացվել է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հնարավոր ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա և դրա հաղթահարման հնարավոր ուղիները:

Research_CRISIS_AM

3. Միջմասնագիտական հետազոտություն "ԵՄ ԱՐՏԱՔԻՆ և ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ" թեմայով:
Սույն միջմասնագիտական հետազոտությունը նվիրված է ԵՄ-ի անվտանգության ռազնավարության համատեքստում հարավկովկասյան քաղաքականությանը, դրա վրա ազդող հիմնական գործոններին և հեռանկարներին:Փոխկապակցված խնդիրների համալիրն է հանդիսանում այս հետազոտության առարկան, որի շրջանակներում փորձ է արվել Հարավային Կովկասւմ ԵՄ-ն արտաքին և անվտանգության քաղաքականության խնդիրներին,իրականացման ձևաչափերին և զարգացման հիմնական միտումներին համակողմանի  քաղաքագիտական և իրավագիտական մոտեցումներ ցուցաբերել, ինչպես նաև քննարկվող հարցերը դիտարկել լայն համատեքստում:Սույն  հետազոտության գլխավոր նպատակներից է նաը  ԵՄ- ի անվտանգության շահերի շրջանակներուն Հարավային Կովկասի ունեցած  իրական նշանակության բացայտումը:
Research_EU_F_S_Policy_AM

4. Միջմասնագիտական հետազոտություն "ԹՈՒՐՔԻԱ-ԵՄ-ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ. ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ" թեմայով:
ԵՄ- ին Թուրքիայի անդամակցությունը, ինչպես նաև ընդհանրապես ԵՄ-Թուրքիա հարաներությունների խնդիրը վաղուց արդեն տարատեսակ քաղաքական և վերլուծական  շրջանակների քննարկման  հիմնական  թեմաներից մեկն է: Ակնհայտ է,որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը էապես կփոխի ոչ միայն եվրոպական քաղաքական համայնապատկերը, այլ նաև ողջ Կասպյան-Սևծովյան տարածաշրջանի աշխարհաքաղաքական կառուցվածքը, ինչպես նաև  ԵՄ-ին Թուրքիայի հնարավոր անդամակցության ազդեցությունը մասնավորապես  հարավկովկասյան տարածաշրջանային զարգացումների վրա: Այդ իսկ պատճառով հետազոտության մեջ ներկայացվել և խորքային վերլուծության են ենթարկվել այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են  Թուրքիայի արտաքին քաղաքականության հիմնադրույթները, նրա քաղաքական, տնտեսական և իրավական համակարգերը, ինչպես նաև ԵՄ-ին անդամակցության գործընթացի շրջանակներում եվրոպականացման ազդեցությունը դրանց վրա, Թուրքիայի քաղաքակրթական և աշխարհագրական առանձնահատկությունները: Իսկ որպես հանգուցային նշանակություն ունեցող հիմնահարց` ընտրվել է նաև ԵՄ-ի առաջատար անդամ-պետությունների պաշտոնական դիրքորոշումը և նրանց հասարակությունների վերաբերմունքը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցում:
research_turkey_en

5. Սոցիոլոգիական հարցման տվյալների վերլուծություն "ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՔՆԸ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻՆ" թեմայով:
Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը` Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության կողմից ստանալով “ԵՄ տեղեկատվական կենտրոնի” կարգավիճակ, իր առջեւ նպատակ է դրել բարձրացնել ՀՀ քաղաքացիների շրջանում ՀՀ եւ Եվրոպական ինտեգրացիոն կազմավորումների հետ ընթացող համագործակցության մասին իրազեկվածությունը եւ իրականացնել այս գործընթացների վերաբերյալ տեղեկատվության տարածում: Այս նպատակի իրականացման համար Կենտրոնը մշակել է “Եվրոպական կառույցների գործունեության վերաբերյալ հանրային իրազեկման եւ տեղեկատվության տարածման” ռազմավարություն: Այս ռազմավարության իրականացման նպատակով գործողությունների ծրագրի մշակման համար խնդիր էր առաջացել բացահայտել Եվրոպական ինտեգրման գործընթացների նկատմամբ Հայաստանի քաղաքացիների վերաբերմունքը: Այդ նպատակով 2008 թ. նոյեմբերին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի եւ սոցիոլոգիական հարցումներ իրականացնող “ԴԵՄՈՍ” հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով մայրաքաղաքի բնակչության շրջանում անցկացվել է սոցիոլոգիական հետազոտություն: Ստանդարտացված հարցազրույցի եղանակով իրականացված սոցիոլոգիական հարցմանը մասնակցել են 18 տարեկանից բարձր 603 մարդ: Հարցման արդյունքները վերլուծվել եւ տպագրվել են 2009 թ. ապրիլ ամսին:
"Երևան քաղաքի բնակչության վերաբերմուքնը Եվրոպական ինտեգրման գործընթացներին"

6. Հայաստանի և Եվրոպայի բարձրագույն կրթական համակարգերի համեմատական վերլուծություն «ԵՎՐՈՊԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՆՏԵԳՐՈՒՄԸ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՅՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ» թեմայով:
Կրթությունը, մասնավորապես` բարձրագույն կրթությունը և հարատև ուսուցումն, ամբողջ աշխարհում դարձել են շատ կարևոր շուկայական ապրանք: Հետազոտության հիմնական նպատակն է վերլուծել և  բացահայտել հիմնական տարբերությունները եվրոպական և հայկական բարձրագույն կրթական համակարգերի միջև, ներառյալ` կենտրոնացման մակարդակը, պետական կառավարման մարմինների դերը, որակի ապահովման հարցերը և այլն:  Վերլուծվել է նաև Եվրոպայում ընթացող ինտեգրացիոն գործընթացները այդ ոլորտում (Բոլոնիայի գործընթաց): Հետազոտութունը համալրվել է նաև ուսանողների շրջանում անցկացված հարցումներով, որոնք արտացոլում են նրանց ըմբռնումը բարձրագույն կրթության ոլորտում ընթացող բարեփոխումների, Բոլոնիայի գործընթացի և պետական կառավարման մարմինների դերի նկատմամբ:

Կարգավորման ազդեցության գնահատում:

Կարգավորման ազդեցության գնահատումը (ԿԱԳ) կենտրոնի իրավական թիմի հետաքրքրությունների մեկ այլ կարևոր ոլորտն է: Այս խնդրի նկատմամբ հետաքրքրությունը գոյություն ուներ դեռևս սկզբնական, AEPLAC-ի հետ անցկացվող խորհրդակցությունների փուլում, քանի որ վերջինս էր մշակել օրենսդրության մոտարկման մեթոդաբանությունը, որը մեծամասամբ նվիրված էր ԿԱԳ-ին:  Այս ոլորտում պատրաստվել են երկու փաստաթղթեր, որոնք ներկայացվեցին բոլոր շահագրգիռ անձանց, այն է`

•    Հետազոտական աշխատանք. կենտրոնի իրավաբանները ուսումնասիրեցին ԿԱԳ փորձը ինչպես առանձին ԵՄ պետություններում, այնպես էլ վերպետական` Եվրամիության մակարդակում:
•    Համապատասխան օրենսդրական փոփոխությունների նախագծեր: Հիմնվելով ուսումնասիրության արդյունքների վրա և վերլուծելով ՀՀ օրենսդրությունը, կենտրոնի փորձագետները մշակեցին նաև օրենսդրական փոփոխությունների նախագծեր, որոնց արդյունքում հնարավոր կլինի ԿԱԳ-ը ներմուծել օրինաստեղծ գործընթաց:

Այս երկու փաստաթղթերը ներկայացվեցին ՀՀ կառավարության իրավաբանական վարչություն, ՀՀ Արդարադատության նախարարություն, ՀՀ Ազգային ժողով: Սույն մարմինների հետ խորհրդակցությունները շարունակվել են նաև այդ փաստաթղթերի մշակման ընթացքում` նրանց տեսակետները հնարավորինս հաշվի առնելու նպատակով: Կլոր սեղանի կազմակերպումը շարունակում է մնալ կենտրոնի ծրագրերում, սակայն իրականացման ստույգ ժամկետը դեռևս ճշգրտված չէ:

Կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ ուսումնասիրությունը կարող եք բեռնավորել  այստեղ

7. Կոպենհագենյան չափանիշների վերլուծություն "ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ՏԵՍՆԱԿՅՈՒՆԻՑ" թեմայով: (միայն հայերեն տարբերակ)
Սույն աշխատանքի նպատակն է ներկայացնել ՀՀ  տնտեսության հիմնական խնդիրները ԵՄ  անդամակցության համար պահանջվող տնտեսական զարգացման մակարդակին ներկայացվող պահանջներին բավարարելու տեսանկյունից: Այդ նպատակով հետազոտությունում ներկայացվել է Կոպենհագենի չափանիշների էությունը, վերլուծվել է ՀՀ տնտեսության տարբեր հատվածների ներկայիս վիճակը`Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի մի շարք երկրների հետ համեմատության մեջ և բացահայտվել են ՀՀ տնտեսության երկարաժամկետ զարգացմանը խոչընդոտող հիմնական գործոնները:
"Հայաստանի տնտեսությունը Կոպենհագենի տնտեսական չափանիշների տեսնակյունից"

8. Եվրոպական միության և Եվրոպական ընկերակցության հիմնարար պայմանագրեր

Եվրոպական միության և Եվրոպական ընկերակցության հիմնադիր պայմանագրերի հայերեն տարբերակի թարգմանությունը իրականացվել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության` Մրցակցային իրավունքի և տնտեսական կարգավորման (CLERP) ծրագրի հետ համատեղ: Խմբագրական աշխատանքները իրականացվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտների և Կենտրոնի իրավական փորձագետների կողմից: Հրատարակումը իրականացվել է 1000 օրինակով և նախատեսվում է թարգմանված պայմանագրերը անվճար տրամադրելգրադարաններին, համալսարաններին, միջազգային և հասարակական կազմակերպություններին, պետական մարմիններին: Գիրքը արդեն իսկ տրամադրվել է անվճար Եվրոպական իրավունքի մասնագիտացման մագիստրատուրայի ուսանողներին և ԵՊՀ այլ ուսանողներին:Թարգմանությունը իրականացվել է պայմանագրերի` 2000թ. Նիցի պայմանագրով և 2003թ. Անդամակցության պայմանագրով փոփոխված խմբագրությամբ գործող տեքստերի հիման վրա:

Թարգմանված պայմանագրերի պաշտոնական շնորհանդեսը տեղի ունեցավ 2007 թվականի նոյեմբերի 16-ին, որին հրավիրված էին Եվրոպական հանձնաժողովի հայաստանյան պատվիրակության, միջազգային կազմակերպությունների և պետական մարմինների ներկայացուցիչներ: Շնորհանդեսին ներկա էին Եվրոպական հանձնաժողովի ժամանակավոր հավատարմատար Հայաստանում Ռաուլ դե Լուզենբերգերը, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման փոխնարար Վահե Դանիելյանը և այլոք: Բոլոր ներկաները կարևորեցին և ողջունեցին պայմանագրերի թարգմանության և հրատարակման նախաձեռնությունը:

Եվրոպական միության և Եվրոպական ընկերակցության հիմնարար պայմանագրեր

Սույն հրատարակումը իրականացվել է Եվրոպական միության աջակցությամբ: Հրատարակման բովանդակության համար պատասխանատու է միայն Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, և այն որևէ կերպ չի արտահայտում Եվրոպական միության տեսակետները:

9. "Եվրոպան այսօր" տեղեկատվական պարբերական

“Եվրոպան այսօր” տեղեկատվական պարբերականը նպատակ ունի նպաստել Եվրոպական միության վերաբերյալ հանրային իրազեկման մակարդակի բարձրացմանը:

ԵՄ աշխատանքի և վերջին նորությունների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ԵՄ պաշտոնական կայքում` http://europa.eu

europetodayissue1
Հանդես 1


Հանդես 2

Հանդես 3

Հրատարակումը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ: Հրատարակման բովանդակության համար պատասխանատու է միայն Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը, և այն կարող է չարտահայտել Եվրոպական միության տեսակետները: