Գրադարան PDF Տպել

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի կարևորագույն առաքելություններից մեկը ԵՄ-ի վերաբերյալ ակադեմիական և տեղեկատվական բնույթի գրականության ու նյութերի ապահովումն է:  Ներկայումս Կետրոնում գործում է ռեսուրս կենտրոն, որը ներառում է ԵՄ իրավունքի, տնտեսագիտության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի և պատմության ոլորտում գրադարանը` թվով 1000 անուն տպագիր գրականություն, որն ամենահարուստն է Հարավային Կովկասում: Գրադարանը պարբերաբար համալրվում է հեղինակավոր տպագրատների կողմից թողարկված ԵՄ ուսումնասիրությունների վերաբերյալ գրականությամբ:
2007թ. Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնին շնորհել է Եվրոպական տեղեկատվական կենտրոնի կարգավիճակ (Eui), ինչի արդյունքում Կենտրոնի տվյալների բազան պարբերաբար համալրվում է ԵՄ պաշտոնական հրատա¬րակություններով, որի մեջ են մտնում ԵՄ պաշտոնական տեղեկագրերը, ԵՄ ինստիտուտների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը, դրանց գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունները, վիճակագրական հետազոտությունները, ինչպես նա¨ ԵՄ կողմից իրականացվող յուրաքանչյուր քաղաքականության վերաբերյալ տեղեկատվական նյութեր: 


Ռեսուրս կենտրոնը ներառում է`
•Եվրոպական ուսումնասիրությունների ողջ ոլորտը ընդգրկող պարբերաբար համալրվող հարուստ մասնագիտացված գրադարան;
•Եվրոպական փաստաթղթային կենտրոն, որը ընդգրկում է ԵՄ վերաբերյալ տվյալների բազա;
•Արագագործ համացանցին միացված համակարգչային կենտրոն, որը թույլ է տալիս ամբողջապես կիրառել ԵՄ իրավական էլեկտրոնային բազաները, հետազոտական նյութերը, հոդվածները և այլն:
Կենտրոնի հատուկ վերապատրաստում անցած աշխատակիցները կօգնեն գտնել Ձեզ համար անհրաժեշտ նյութերը և կարիքի դեպքում հնարավորություն կտրվի դրանք տպագրել և բազմացնել որոշակի քանակությամբ:

Ռեսուրս կենտրոնի ծառայությունները անվճար են և դրանցից կարող են օգտվել ԵՄ ոլորռում հետաքրքրված յուրաքանչյուր ոք:



Գրադարանի գտնվելու վայրը և աշխատանքային ժամերը 

Եվրոպական ուսումնասիրություենների կենտրոնի Գրադարանը գտնվում է Երևանի Պետական համալսարանի գլխավոր մասնաշենքում` Համալսարանի Գրադարանի նախասրահում: Այսպիսի տեղադրությունը ապահովում է այցելուների հարմարավետությունը և ընդլայնում է Գրադարանից օգտվողների թիվը:

Գրադարանը բաց է հետևյալ ժամերին.
●   Երկուշաբթի-Ուրբաթ 10:00 – 17:00 ուսումնական տարվա ընթացքում
●   Երկուշաբթի-Ուրբաթ 10:00 – 14:00 ամառային և ձմեռային արձակուրդների ընթացքում
 
Գրադարանը փակ է հետևյալ օրերին`
●   Շաբաթ և կիրակի օրերին` ամբողջ տարվա ընթացքում
●   Հայաստանի Հանրապետության բոլոր պաշտոնական տոն օրերին
 
Կենտրոնի կողմից որոշված այս ժամերի և ոչ աշխատանքային օրերի ցանկացած փոփոխություն, նախորոք կհրապարակվի և կփակցվի Գրադարանի տարածքում և Ինտերնետային կայքում: Փակումից տասնհինգ րոպե առաջ գրադարանի բոլոր ծառայությունները պետք է դադարեցվեն և մուտքը պետք է փակ լինի: