«Մարդու Իրավունքներ եվ Ժողովրդավարացում» տարածաշրջնային միջմասնագիտական մագիստրոսական ծրագիր PDF Տպել

 

 

Acprogramme_22011թ-ից Եվրոպական Հանձնաժողովի աջակցությամբ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ծրագրում է իրականացնել Հայաստանում և տարածաշրջանում նախադեպը չունեցող «Մարդու Իրավունքներ  Ժողովրդավարացում» միջմասնագիտական տարծաշրջանային մագիստրոսական ծրագիր: Այն իրականացվելու է 4 գործընկեր համալսարանների կողմից (Երևանի պետական համալսարան, Կիևի Տարաս Շևչենկոյի Ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան և Մոլդովայի քաղաքական և տնտեսագիտական եվրոպական ուսումնասիրությունների համալսարան):
Ծրագիրը տրամադրելու է ուսանողներին մարդու իրավունքների և ժողովրդավարացման ոլորտում համապարփակ գիտելիքներ: Այն նախատեսում է ուսանողների և դաախոսների փոխանակում, ուսուցողական այցեր ԵՄ ինստիտուտներ, վերապատրաստում ծրագրին մասնակից երկրներում:  Ծրագրի տևողությունը  2 տարի է: