ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄԸ և ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ
Եվրոպագետ, Եվրոպագիտության մագիստրոս
ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՌՈՏ ՆԿԱՐԱԳԻՐԸ

Մագիստրոսական ծրագրի ընթացքում եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնի ուսանողներին տրամադրվում են տարաբնույթ դասընթացներ 21րդ դարի Եվրոպայի և Հայաստանի տնտեսության, քաղաքականության, իրավական համակարգի, մարդու իրավունքների, եվրոպական ինտեգրման և համագործակցության , եվրոպական անվտանգության, եվրոպական համապատասխան կառույցների վերաբերյալ:
Ծրագրի առաջնային նպատակն է Եվրոպական կառույցների, վերջիններիս վարած քաղաքականության, կայուն տնտեսական զարգացման և անվտանգության մեխանիզմներին ծանոթացնելու միջոցով զարգացնել ուսանողների վերլուծական ունակությունները և խնդիրներ լուծելու կարողությունները: Այս մագիստրոսական ծրագրի ընձեռած գիտելիքների և ունակությունների շնորհիվ երիտասարդների աշխատանք ձեռք բերելու հեռանկարները հետազոտության բնագավառում, հանրային ծառայության ոլորտում, պետական ապարատում, միջազգային կազմակերպություններում ավելի ակնհայտ են դառնում: Այսպիսով կրթական այս ծրագրի հիմքում են ընկած Եվրոպական քաղաքականության և ինտեգրման ամբողջական ընկալումը:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Եվրոպագիտություն մագիստրոսական կրթական ծրագրով ուսումը շարունակել ցանկացող անձիք պետք է ունենան բարձրագույն մասնագիտական կրթություն (առնվազն բակալավրի աստիճան): Հասարակական գիտությունների մասնագիտությամբ բակալավրի դիպլոմ ունեցող անձինք ընդգրկվում են մագիստրոսական ծրագրում մրցույթային հիմունքներով։ Այլ պրոֆիլի բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց թույլատրվում է մասնակցել եվրոպագիտություն մագիստրոսական ծրագրում ընդգրլվելու մրցույթին անհրաժեշտ առարկաների (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, տնտեսագիտություն, սոցիոլոգիա, բանասիրություն մասնագիտությունների բակալավրի պատրաստման պետական կրթական չափորոշիչով նախատեսված) քննությունների արդյունքների հիման վրա: սկիզբ↑

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ
Մագիստրոսի աստիճան ստանալու համար Եվրոպագիտություն մագիստրոսական կրթական ծրագրով սովորող ուսանողը ծրագրի ավարտին պետք է ունենա առնվազն 12,00 միջին որակական գնահատական (ՄՈԳ) և պետք է կուտակած լինի 120 կրեդիտ, որից 12 կրեդիտը կազմում է մագիստրոսական ատենախոսությունը: սկիզբ↑
ԳՆԱՀԱՏՈՒՄ
Կենտրոնի գնահատման համակարգը համապատասխանում է Երևանի պետական համալսարանի գնահատման չափանիշներին: Գնահատելիս հաշվի են առնվում հաճախելիությունը, դասընթացների ընթացքում ակտիվ մասնակցությունը, միջանկյալ քննությունները և եզրափակիչ քննությունը:
Կենտրոնի նախաձեռնած ցանկացած գործունեության առանցքային մասն է կազմում ուսանողների բարեկեցությունը այդ թվում գնահատման մեխանիզմը (համակարգը): Այսպիսով ուսանողներին տրվող հանձնարարությունները, բանավոր և գրավոր քննությունները և դրանց գնահատումը թույլ է տալիս վստահորեն խոսել ուսանողների ստացած գիտելիքների մասին: Եվ, իհարկե, յուրաքանչյուր ուսանողից ակնկալում ենք պատրաստակամություն և ջանասիրություն իրենց ուսուցման մեջ: սկիզբ↑
ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ
Ուսանողները պետք է հոգան իրենց ուսման վարձի վճարման խնդիրները Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնում սովորելու ընթացքում: Մագիստրոսական ծրագրի ուսանողները Երևանի պետական համալսարանի հետ կնքում են պայմանագիր, որն իր մեջ ներառում է անհրաժեշտ տեղեկատվություն ինչպես ուսման վճարի, այնպես էլ դասընթացների վերաբերյալ:
Պայմանագրի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկությունների կարող են ցանոթանալ այստեղ:
Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի տարեկան ուսման վարձը կազմում է 750.000դրամ կամ 375.000 դրամ` ըստ կիսամյակի: սկիզբ↑
ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ և ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԸ
Առկա ուսուցմամբ մագիստրոսական ծրագիրը բաղկացած է երկու ակադեմիական տարուց,
որոնցից յուրաքանչյուրի ընթացքում հնարավոր է կուտակել 60 կրեդիտի: Ուսումնական ծրագիրը բաղկացած է 2 հիմնական բաժիններից` տեսական գիտելիքներ և հետազոտական մաս: 120 ընդհանուր կրեդիտներից 48-ը ձեռք է բերվում հետազոտական աշխատանքի արդյունքում: Ծրագիրը բաղկացած է պարտադիր և կամընտրովի դասընթացներից` հավասարապես բաշխված քաղաքագիտական, տնտեսական, կառավարման կրթաբլոկերի միջև:
Մագիստրոսական ծրագիրն ընդգրկում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող Ժան Մոնեի “Եվրոպական ինտեգրում և Հարավային Կովկաս” ծրագրով: սկիզբ↑
Մագիստրոսական ծրագրի դասընթացները հետևյալն են`
Եվրոպական ինտեգրման տեսություն և պատմություն /6 կրեդիտ/
Դասընթացն ընդգրկում է եվրոպական ինտեգրման ընթացքի և հեռանկարների վերաբերյալ տեսական և վերլուծական բաղադրիչներ: Դասընթացը հաջողությամբ ավարտած ուսանողը կիմանա եվրոպական ինտեգրման հիմնական քաղաքական տեսությունները և հայեցակարգերը, ինտեգրման դրդապատճառները, ինչպես նաև կկարողանա իրականացնել ԵՄ-ի հարավկովկասյան քաղաքականության վերաբերյալ համապարփակ վերլուծություն:
Եվրոպական միության իրավունքի հիմունքներ /6 կրեդիտ/
Առաջարկվող դասընթացը նպատակ է հետապնդում ուսանողներին ծանոթացնել Եվրոպական միության և նրա իրավունքի ստեղծման ու կայացման պատմական նախադրյալներին,Եվրոպական միության իրավունքի էվոլուցիային,Եվրոպական միության իրավունքի սուբյեկտներին, Եվրոպական միության իրավական համակարգի կառուցման հիմնական սկղբունքներին և աղբյուրներին: Հատուկ ուշադրություն է դարձվում Եվրոպական միության դատարանի որոշումներին:
Միջազգային տնտեսագիտության ներածություն /6 կրեդիտ/
§Միջազգային տնտեսագիտության ներածություն¦ դասընթացի շրջանակներում դիտարկվում է զարգացման տեսական և գործնական ասպեկտները և համաշխարհային տնտեսական համակարգի ներկայիս վիճակը: Դասընթացի ավարտին ուսանողը կունենա համապարփակ գիտելիք միջազգային տնտեսական հարաբերությունների հիմնական ձևերի (միջազգային առևտուր, կապիտալի միջազգային շարժ, միջազգային ֆինանսական և արժութավարկային հարաբերություններ, աշխատուժի միջազգային միգրացիա) վերաբերյալ:
Իրավունքի տեսություն /3 կրեդիտ/
Այս դասընթացն իր մեջ ներառում է պետության և իրավունքի պատմության ուսումնասիրությունը և իրավական ուսումնասիրությունների մեթոդոլոգիական սկզբունքները` զարգացնելով ապագա իրավաբանի բոլոր անհրաժեշտ կարողությունները:
Եվրոպական ինտեգրման ներածություն.Մշակութային ասպեկտներ /3 կրեդիտ/
Դասընթացի շրջանակներում հիմնականում ուսումնասիրության են առնվում գլոբալիզացիայի, ինչպես նաև ինտեգրման և վերազգային գործընթացների արդյունքում առաջացած մշակութային մարտահրավերներիը: Դասընթացի հիմնական քննարկվող թեմաներից են Եվրոպական ինքնությունն ընդդեմ ազգային ինքնության, բազմալեզու և բազմամշակութային թեմաների շուրջ ծավալվող բանավեճերը և այլն:
ԵՄ ինստիտուտներ և ընթացակարգեր /3 կրեդիտ/
Առաջարկվող դասընթացը նպատակ է հետապնդում եվրոպական իրավունքով մասնագիտացող ուսանողներին ծանոթացնել Եվրոպական միության ինստիտուցիոնալ համակարգին, այդ համակարգի բաղադրատարրեր հանդիսացող տարբեր ինստիտուտների և մարմինների գործունեության կարգին, նրանց ներքին կառուցվածքին, իրավասությունների շրջանակին և փոխհարաբերակցությանը, ինչպես նաև այն նախադեպային իրավունքին, որը կարևոր նշանակություն է ունեցել այդ ինստիտուտների և այլ մարմինների իրավաբանական կարգավիճակի վրա:
Հատուկ ուշադրություն է դարձվում այն ընթացակարգերին, որոնց միջոցով Եվրոպական միության ինստիտուտները և այլ մարմինները իրականացնում են իրենց իրավասությունները:
Եվրոպական քաղաքացիական հասարակություն /3 կրեդիտ/
Դասընթացը ներառում է Եվրոպական քաղաքացիական հասարակության տեսական և կիրառական նշանակություն ունեցող հիմնահարցերի համեմատական վերլուծությունները: Դասընթացի շրջանակներում ներկայացվում են ԵՄ անդամ երկրներում քաղաքացիական հասարակության համակարգի կայացման օրինաչափությունները, ինչպես նաև` ինստիտուտցիոնալ, արժեքային, մշակութային ենթահամակարգերի կառուցվածքային-գործառնական ընդհանրություններն ու առանձնահատկությունները:
Եվրոպական միասնական շուկայի իրավական կարգավորումը /3 կրեդիտ/
Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել ԵՄ շուկյում ապրանքների ազատ շրջանառության իրավա-կան կարգավորումը, ԵՄ ընդհանուր քաղաքականությունը, ինչպես նաև ԵՄ մաքսային ռեժիմները։
Դասավանդման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվում ԵՄ նախադեպային իրավունքին, դասընթացի առանձին հիմնախնդիրներին վերաբերող եվրոպական դատական պրակտիկային։
Մասնագիտական թարգմանություն /անգլերեն /3 կրեդիտ/
Մասնագիտական թարգմանություն դասընթացն ընդգրկում է հետևյալ բաժինները. իրավաբանական անգլերենի բովանդակությամբ, ԵՄ ինտեգրման և ԵՄ կառույցների գործունեության մասին տեքստեր, իրվաբանական անգլերենի, ԵՄ ինտեգրման և ԵՄ կառույցների գործունեության վերաբերյալ բառապաշար, գրավոր, բանավոր, լսողական վարժություններ, կարճ տեսաֆիլմերի դիտում, քննարկում, մասնագիտական թարգմանություն ` անգլերեն-հայերեն, հայերեն-անգլերեն, գործարար, պաշտոնական բնույթի հաղորդակցություն, գործարար բնույթի, պաշտոնական նամակագրություն, ԵՄ կառույցների, եվրոպական մշակույթի, գրականության վերաբերյալ քննարկումներ, զեկուցումներ:
Մասնագիտական թարգմանություն /ֆրանսերեն /3 կրեդիտ/
Ֆրանսերեն լեզվով մասնագիտական թարգմանություն առարկայի դասավանդման ընթացքում հիմնականում օգտագործվում է Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության ’’Ֆրանսիա’’- ֆրանսիական փաստաթղթեր գիրքը, որը հարուստ նյութ է տալիս երկրի, նրա պատմության, պետության ու քաղաքական կյանքի վերաբերյալ, Ֆրանսիան միջազգային հանրության մեջ, ֆրանսիական հասարակական, տնտեսական, կրթական, գիտական ու մշակութային համակարգերին վերաբերող բազմաբնույթ հոդվածներ: Օգտագործվում են նաև Ինտերնետային թարմ նյութեր, ինչպես նաև ֆրանսիական թերթերից ու ամսագրերից վերցված առավել մատչելի հոդվածներ:
ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականություն /3կրեդիտ/
Դասընթացը հանդիսանում է եվրոպական անվտանգության ուսումնասիրությունների բաղադրիչը, համակցում է ԵՄ-ի ԸԱՊՔ-ի վերաբերյալ տեսական, փաստական և վերլուծական գիտելիքներ: Այն ներառում է եվրոպական անվտանգության հիմնային բազային հայեցակարգային մոտեցումները, Երկրորդ աշխարհամարտից հետո եվրոպական անվտանգության ճարտարապետության զարգացման և դրա միտումների վերաբերյալ պատմաքաղաքական վերլուծություն: Դասընթացը ներառում է նաև ԵՄ-ի ԸԱՊՔ իրավական և ինստիտուցիոնալ զարգացման հիմնատարրերը, Եվրոպական անվտանգության ռազմավարության, ԵՄ-ի արագ արձագանքման ուժերի, ԵՄ-ի ռազմաքաղաքական բաղադրիչի, եվրոպական միասնական ռազմարդյունաբերության ձևավորման, ԵՄ-ՆԱՏՕ, աշխարհաքաղաքական առաջատար ուժային կենտրոնների հետ ԵՄ-ի հարաբերությունների հիմնախնդիրներն ու հեռանկարները և այլն:
<<Aquis communitaires >>-ի ծանոթացում / 3 կրեդիտ/
Դասընթացի նպատակն է ուսանողներին ներկայացնել Եվրոպական Ընկերակցության ներքին իրավական համակարգի առանձնահատկությունները: Դասընթացի /aquis communitaires/ շրջանակներում ուսումնասիրման առարկա են հանդիսանալու ԵՄ անդամ պետությունների միջև այնպիսի բնագավառների իրավական կարգավորման առանձնահատկությունները, ինչպիսիք են ապրանքների, ծառայությունների, կապիտալի, անձանց ազատ տեղաշարժը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, ֆինանսական ծառայությունները, մաքսային քաղաքականությունը, էներգետիկան և տրանսպորտային քաղաքականությունը ու այլ բնագավառներ։
Համաշխարհային տնտեսություն ԵՄ և ՀՀ արտաքին համագործակցություն / 3 կրեդիտ/
Դասավանդվող առարկայի ուսումնական ծրագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները. միջազգային տնտեսագիտություն և ԵՄ տնտեսագիտություն առարկաներ; տնտեսական քաղաքականության սկզբունքները և գործիքները, տնտեսական աճ, գլոբալացում, միջազգային տնտեսական և առևտրային հարաբերություններ, տնտեսական ինտեգրման տեսություն, միջազգային զարգացման և ֆինանսական կազմակերպությունները, տնտեսական զարգացման քաղաքականությունը, մաքսային միություններ, ընդհանուր շուկաներ, ռեգիոնալ և միջազգային շուկաներ, հանրային ֆինանսներ, ֆիսկալ ինտեգրում, դրամավարկային քաղաքականություն, տնտեսական և ֆինանսական ցիկլեր և ճգնաժամ, մրցակցություն և մրցունակություն, մենաշնորներ, միջազգային ներդրումներ, ֆինանսական քաղաքականություն:
Անգլերենը ակադեմիական նպատակների համար /3 կրեդիտ/
Դասընթացի նպատակն է խորացված ուսուցանել նեղ մասնագիտական անգլերեն (Professional English), եվրոպական ուսումնասիրությունների առարկայական բովանդակության տիրույթում։ Ուսանողները կտիրապետեն գիտական երկխոսության համար պահանջվող հիմնական մասնագիտական բառապաշարին և տերմիններին , կկարողանան ազատ զրույց վարել և քննարկել մասնագիտական ոլորտին առնչվող թեմաների շուրջ:
Մարդու հիմնարար իրավունքները,եվրոպական քաղաքացիությունը և անդամ չհանդիսացող պետությունների անձիք ԵՄ-ում/ 3 կրեդիտ/
Այս ծրագիրը կենտրոնացել է ԵՄ-ում մարդու իրավունքների պաշտպանության և Եվրոպական քաղաքացիության գաղափարի վրա հատկապես Լիսաբոնի պայմանագրից հետո: Ծրագրի ընթացքում մենք կհետևենք Եմ-ում մարդու իրավունքների պաշտպանության պատմությանը, ուսումնասիրելով Եվրոպական արդարադատության դատարանի նախադեպային իրավունքի հավաքածուն: Այս համատեքստում մենք կքննարկենք Եվրոպական դատարանի իրավունքի և ազգային իրավունքի միջև փոխհարաբերությունները, 4 ազատությունները և այլն:
Հանրային կառավարման սկզբունքները եվրոպական պետություններում /3կրեդիտ/
Այս դասընթացի նպատակն է ուսումնասիրել հանրային կառավարման տեսության և պրակտիկայի մեջ արդի խնդիրները, մասնավորապես ուշադրություն կդարձվի հանրային կառավարում-քաղաքականություն փոխհարաբերությանը: Դասընթացը կուսումնասիրի պետական և մունիցիպալ կառավարման մեթոդաբանական հիմքերը, ժամանակակից պետական և հանրային կառավարման համակարգերը:
Միջազգային իրավունք / 3կրեդիտ/
Դասընթացի նպատակն է ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ միջազգային հանրային իրավունքի համակարգի, դրա սուբյեկտների, աղբյուրների, հիմնարար սկզբունքների վերաբերյալ, միջազգային-իրավական պատասխանատվության հետ կապված հարցեր, պատկերացում կազմել միջազգային իրավունքի հիմնական ինստիտուտների և ճյուղերի բովանդակության վերաբերյալ:
Եվրոպական Հարևանության Քաղաքականություն /3 կրեդիտ/
Առարկայի շրջանակներում ուսումնասիրության են ենթարկվելու Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) ծագումը, առանձնահատկությունները և զարգացման հեռանկարները` շեշտադրելով տարածաշրջանային ուղվածությունները, մասնավորապես Արևելյան Գործընկերությունը և Միջերկրածովյան միությունը:
ԵՄ արտաքին կապերի իրավական ասպեկտները /3 կրեդիտ/
Առակրան ենթադրում է ուսանողների մոտ ԵՄ ինստիտուցիոնալ համակարգի և ԵՄ արտաքին հարաբերություների բովանդակության նախնական իմացություն: Առարկայի շրջանակներում ուսումնասիրության են ենթարկվելու Եվրոպական ընկերակցության և Եվրոպական միության անդամ չհանդիսացող պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերությունների իրավական ասպեկտները:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունք / 3 կրեդիտ/
Դասընթացի շրջանակում ուսումնասիրվելու են Եվրոպայում գործող մարդու իրավունքների պաշտպանության դատական մեխանիզմները, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորումը, դրա գործունեության նպատակները, իրավազորությունները, կառուցվածքը, գործունեության կարգն, պրակտիկան ու նախադեպային իրավունքը, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով երաշխավորված իրավունքներն ու դրանց պաշտպանության սահմանները:
Եվրոպական տնտեսական ինտեգրում և ԵՄ տնտեսագիտություն /3կրեդիտ/
Դասավանդվող առարկայի ուսումնական ծրագիրն ընդգրկում է հետևյալ թեմաները.
ԵՄ տնտեսական ինտեգրման պատմություն, ԵՄ մակրոտնտեսական զարգացումները, ԵՄ տնտեսական ինտեգրման տեսական հիմքերը և չափանիշները, ԵՄ բյուջեն և բնութագրային առանձնահատկությունները, ԵՄ դրամային միությունը և միասնական արժույթը, միասնական շուկաներ: ԵՄ տնտեսական քաղաքականությունը` մրցակցային, արձյունաբերական, հարկային, տրանսպորտի, էներգիային, գյուղատնտեսության, սոցիալական, ռեգիոնալ և առևտրի զարգացման ոլորտներում; ԵՄ-ն և զարգացող երկրների տնտեսական հարաբերությունները, նոր հարևանության քաղաքականություն և դրա գործիքները, արևելյան գործընկերություն, ՀՀ և ԵՄ տնտեսական և ֆինանսական համագործակցությունը:
Եվրոպական իրավական ավանդույթների զարգացումը անտիկ ժամանակաշրջանից 21-րդ դար /3 կրեդիտ/
Այս ծրագիրը պարունակում է Եվրոպական իրավական ավանդույթների և զարգացումների ամբողջությունը: Այն ընդգրկում է հռոմեական կայսրության իրավունքից մինչև Եվրոպական Միության և Եվրոպական խորհրդի հաստատությունների ձեռքբերումներից ամբողջական Եվրոպական իրավական հենք ստեղծելու գաղափարը: Հատուկ շեշտադրման տակ կդրվի իրավական ավանդույթներն ու զարգացման սահմանները, որոնք ձևավորվել են ներկայիս Եվրոպայի իրավական գաղափարախոսություններով:
սկիզբ↑
|