Մագիստրոսական ծրագրեր PDF Տպել

research_1

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն իր նպատակներն իրականացնելու համար առաջնայնությունը շնորհել է կրթական ծրագրերի զարգացմանը համաձայն եվրոպական արժեքներին: Այս նպատակներին են ուղղված ավարտական (մագիստրոսական) ծրագրերում կենտրոնի եվրոպական գործիքների (մեթոդների) ներդնումը: Այս կենտրոնը ամբողջ տարածաշրջանում   առաջինն ու միակ կառույցն է, որը տրամադրում է Մարդու իրավունքներ և դեմոկրատիզացիա, ինչպես նաև Երոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրեր:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերի կառուցվածքը թույլ է տալիս ուսանողներին ձեռք բերել խորացված գիտելիքներ և ամբողջական ըմբռնում ԵՄ և համապատասխան կառույցների և վերջիններիս քաղաքականության մասին: Ծրագիրն ավարտելուն պես ուսանողները կտիրապետեն բոլոր անհրաժեշտ տեսական գիտելիքներին և գործնական ունակություններին անմիջապես աշխատանքի անցնելու համար:

 

Յուրաքանչյուր մագիստրոսական ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկության համար այցելեք համապատասխան կայքերը:

 

Մագիստրոսական ծրագրեր

 

«Եվրոպական Ուսումնասիրություններ» միջմասնագիտական մագիստրոսական ծրագիր

«Մարդու Իրավունքներ եվ Ժողովրդավարացում» տարածաշրջնային միջմասնագիտական մագիստրոսական ծրագիր