Հ.Տ.Հ PDF Տպել

Ո՞վ կարող է դիմել:

Applicarion_1

Դիմորդներն, ովքեր ունեն բակալավրի աստիճան և հետաքրքրված են մասնագիտանալու Եվրոպական ուսումնասիրություններ, եվրոպական իրավունք և ինտեգրում ոլորտում, կարող են դիմել եվրոպական ուսումնմասիրություններ մագիստրոսական ծրագրին: Ծրագիրը տարիքային սահմանափակումներ չունի: Արտասահմանյան ուսանողները նույնպես կարող են ուսանել Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնում: Առկա են դասընթացներ ինչպես անգլերեն, այնպես ել ֆրանսերեն լեզուներով այն ուսանողների համար, ովքեր ունեն լեզվի հետ կապված խնդիրներ:

 

Որքանո՞վ է ծանրաբեռնված իմ դասացուցակը: Արդյո՞ք ես կարող եմ աշխատել և ուսանել միևնույն ժամանակ:

Առաջին կուրսի առաջին կիսամյակի ընթացքում ուսանողները հաճախում են ամեն օր` ժամը 8.30 մինչև 1.30: Երկրորդ, երրորդ և չորրորդ կիսամյակների ընթացքում դասընթացների քանակը նվազում է: 1 օրվա ընթացքում ուսանողներն անցնում են 3 դասընթաց` 80 րոպե տևողությամբ: Ամեն կիսամյակ ուսանողները պարտադիր հանձնում են բանավոր կամ գրավոր միջանկյալ քննություններ, որին հաջորդում է ավարտական քննությունը: Միջանկյալ քննությունների օգնությամբ ուսանողները հնարավորություն են ունենում գերազանց տիրապետել առարկային, ինչն էլ դյուրացնում է ուսանողների աշխատանքը տարեվերջում:

Այդուհանդերձ, օրվա երկրորդ կեսն ուսանողներն ազատ են թե’ աշխատելու, թե’ մասնակցելու տարաբնույթ ծրագրերին: Կենտրոնը աջակցում է ծրագրում ուսանող ցանկացած ուսանողի, հատկապես այն ուսանողներին ովքեր ունեն այլ աշխատանք:

 

Արդյո՞ք կենտրոնն աջակցում է ուսանողներին աշխատանք ձեռք բերելու հարցում:

find_a_job_1

Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնում գործում է մարդկային ռեսուրսների կենտրոն, որն ուսանողներին տրամադրում է թարմ նորություններ և տեղեկություններ տարբեր կազմակերպություններում աշխատանքի անցնելու հնարավորության կամ փորձ ձեռք բերելու մասին: Կենտրոնը միջնորդի դեր է խաղում ուսանողի և գործատուի միջև տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ և երաշխավորագիր: Կենտրոնը նաև կազմակերպում է վերապատրաստումներ` նպատակ ունենալով ամրապնդել նամակագրության, ինքնակենսագրություն կազմելու հմտությունները: Եվ վերջապես, կենտրոնն աջակցություն է ցուցաբերում բոլոր ուսանողներին կարիերայի գործում:

 

 

 

 

Արդյո՞ք կենտրոնը բոլոր ուսանողներին տրամադրում է պրակտիկայի հնարավորություն:

Մինչ մագիստրոսական ծրագրի ավարտը Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնն իր բոլոր ուսանողներին տրամադրում է պարտադիր պրակտիկայի հնարավորություն: Ուսանողները պարտավոր են մասնակցել երկու ամիս տևողությամբ պրակտիկային հետևյալ հաստատություններում.

  • ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
  • ՀՀ Սփյուռքի նախարարություն
  • ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
  • ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
  • ՀՀ Ազգային ժողով
  • Ազգային և միջազգային կազմակերպություններ` առնչվող եվրոպական իրավունք, ինտեգրում, մարդու իրավունքներ ոլորտների հետ:

Պրակտիկան պարտադիր պայման է ցանկացած ուսանողի համար: Յուրաքանչյուր ուսանողի տրվում է գնահատման թերթիկ, որն ընդգրկում է ոչ միայն վերջինիս ակտիվ մասնակցությունը, այլև աշխատասիրությունը, պատրաստակամությունը և խելացիությունը: Առաջադեմ ուսանողներին սովորաբար առաջարկում են պրակտիկայի երկարաձգման կամ աշխատանքի պայմանագրի կնքում:

 

Որքա՞ն կրեդիտ կուենամ դասընթացի ավարտին:

Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագիրը բաղկացած է պարտադիր և կամընտրովի դասընթացներից: Ուսումնական կուրսը կազմում է 120 կրեդիտ`ներառյալ մագիստրոսական ատենախոսությունը, որը կազմում է 12 կրեդիտ: 66կրեդիտը կուտակվում է կամընտրովի դասընթացնեևրից: Դասախոսական կազմում ընդգրկված են ինչպես Երևանի պետական համալսարանի դասախոսներ, այնպես էլ փորձագետներ և բանախոսներ գործընկեր համալսարաններից և եվրոպական երկրներից:

 

Ի՞նչ դիպլոմ է տրամադրում կենտրոնը մագիստրոսական ծրագրի ավարտին:

Եվրոպական ուսումնասիրությունների մագիստրոսի դիպլոմը տալիս է Երևանի պետական համալսարանը և այդ դիպլոմը ճանաչվում է ՀՀ Կառավարության կողմից: Տվյալ դիպլոմը ճանաչվում է նաև այն եվրոպական երկրների համալսարանների կողմից, որոնց հետ Երևանի պետական համալսարանն ունի համագործակցության և փոխճանաչման պայմանագրեր:

 

Որքա՞ն է կազմում ուսման վարձը:

Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի ուսման վարձը 2 տարվա համար կազմում է 1.500000 դրամ: Մագիստրոսական ծրագիրն ունի է 2 տարի տևողություն և յուրաքանչյուր ուսումնական տարվա համար վարձը կազմում է 750000 դրամ: Ուսանողները, ովքեր բակալավրիատում ուսանել են անվճար հիմունքներով, ունեն նույն անվճար հիմունքով ուսուցումը շարունակելու իրավունք: Առկա են նաև կրթաթոշակներ այն ուսանողների համար, ովքեր ուսման ընթացքում ձեռք են բերում բարձր գնահատականներ:
tuition_fee_1

Այս ուսանողները ուսման վարձի զեղչման նպատակով կարող են դիմել ԵՊՀ համապատասխան բաժին: Իսկ եթե ուսանողն ունի բարձր գնահատականներ և նրա մերձավոր բարեկամերից (քույր, եղբայր) որևէ մեկն ուսանում են Երևանի պետական համալսարանում, ապա այդ ուսանողը կարող է օգտվել զեղչային համակարգից`տրամադրելով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Կրթաթոշակներ նախատեսված չեն արտասահմանից ժամանած ուսանողների համար, սակայն վերջիններս, ինչպես և նախապես նշվեց, գերազանց առաջադիմություն ունենալու դեպքում կարող են հավակնել ուսման վարձի զեղչման:

Ուսանողները պետք է ծանոթ լինեն համալսարանի ռոտացիոն համակարգին, հաձայն որի, ցածր առաջադիմություն ցուցաբերող և անվճար հիմունքով սովորող ուսանողները կարող են զիջել իրենց անվճար տեղը առաջադիմություն ցուցաբերող և վճարովի հիմունքով սովորող ուսանողին: Մանրամասների համար դիմեք ԵՊՀ համապատասխան բաժին: