Կենտրոնի նորություններ
Հայ-գերմանական համատեղ կոնֆերանս «Մարդու իրավունքների պաշտպանությունը հակամարտությունների կարգավորման ընթացքում» թեմայով PDF Տպել

 

IMG_4739

 

Սույն թվականի ապրիլի 17-ից 20-ը ԵՊՀ Եվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնի և Գերմանական “Robert Bosch” հիմնադրամի աջակցությամբ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների, ինչպես նաև դասախոս Մաքս Շաուբի համատեղ ջանքերով կազմակերպել է «Մարդու իրավունքների պաշտպանությունը հակամարտությունների կարգավորման ընթացքում» թեմայով կոնֆերանս, որին մասնակցում էին նաև Դրեզդենի համալսարանի միջազգային ուսումնասիրությունների դպրոցի ուսանողները:

 

 

IMG_4750

Կոնֆերանսի ընթացքում մասնակիցները ներկայացրեցին զեկույցներ, համատեղ խմբային աշխատանքներով հանդես եկան խաղային վարժանքներում և մասնակցեցին քննարկումներին: Կոնֆերանսի ընթացքում քննարկումներ ծավալվեցին մասնավորապես միջազգային իրավունքի այնպիսի սկզբունքների շուրջ, ինչպիսիք են ազգերի ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը, և հակամարտությունների խաղաղ կարգավորման սկզբունքը:

 

IMG_4795

 

Կոնֆերանսի եզրափակիչ օրը մասնակիցներն այցելեցին ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, որտեղ հանդիպում ունեցան ԱԳՆ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի հետ:

 

IMG_4528

Կոնֆերանսի ավարտին ելույթով հանդես եկավ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Ողջունելով մասնակիցների հետաքրքրվածությունն ու ակտիվ մասնակցությունը` պարոն Ղազինյանը կարևորեց նմանատիպ միջոցառումների անցկացումը խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտի հաստատման տեսանկյունից: Դրան հաջորդեցին վկայականների և պատվոգրերի հանձնման արարողությունը և հրաժեշտի երեկույթը:

 

 

 

 

 

IMG_4743 IMG_4749 IMG_4766 IMG_4737 IMG_4771 IMG_4774
 
ՀԿ-ների հետ առաջին հանդիպումը «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիրստրոսական ծրագրի շրջանակներում, 17.12.2010 PDF Տպել
News - Կենտրոնի նորություններ

Սույն թվականի դեկտեմբերի 17-ին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությամբ «Հայաստանում, Ուկրաինայում, Մոլդովայում և Բելառուսում Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիրստրոսական ծրագիր» հիմադրելու ծրագրի շրջանակներրում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում ակտիվ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման նպատակ էր  համագործակցություն ծավալել այս ոլորտում գործող ՀԿ-ների հետ:

Ընթերցել...
 
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՕՐԸ , 10.12.2010 PDF Տպել
News - Կենտրոնի նորություններ

HR_day_1Ավելի քան 60 տարի առաջ տարի`1948թ. դեկտեմբերի 10-ին, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը: 1950թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան առաջարկեց բոլոր պետություններին և տարբեր կազմակերպություններին դեկտեմբերի 10-ը նշել որպես Մարդու իրավունքների օր: Եվրոպական միությունը ակտիվորեն խթանում և պաշտպանում է մարդու իրավունքները թե՛ իր սահմանների ներսում և թե՛ այլ պետությունների հետ հարաբերություններում` համարելով դրանք համընդհանուր և անքակտելի:

Ընթերցել...
 
“Ժան Մոնե ծրագիրը և Արևելյան գործընկերությունը” խորագրով սեմինար, Ուկրաինա, Կիև, 25-26 հոկտեմբեր, 2010 PDF Տպել
News - Կենտրոնի նորություններ

Սույն թվականի հոկտեմբերի 25-26-ը Կիևում Արևելյան գործընկերության 4-րդ պլատֆորմի շրջանակներում տեղի ունեցավ <Ժան Մոնե ծրագիրը և Արևելյան գործընկերությունը> խորագրով սեմինարը,որը կազմակերպվել էր Եվրոպական հանձնաժողովի  և Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության կողմից: Սեմինարին մասնակցում էին Ուկրաինայի, Մոլդովայի, Վրաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Բելառուսի  կրթության նախարարությունների, Արտաքին գործերի նախարարությունների, ԲՈՒՀ-երի և այլ հաստատությունների 81 մասնակիցներ:

Ընթերցել...
 
«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի» պաշտոնական մեկնարկը, 07.10.2010թ. PDF Տպել
News - Կենտրոնի նորություններ

2010թ.-ի հոկտեմբերի 7-ին Երևանի պետական համալսարանի գրադարանի նախասրահում տեղի ունեցավ «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագիր հիմնելու մասին» պայմանագրի ստորագրման պաշտոնական արարողությունը: Ողջույնի խոսքով հանդես եկան ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, Հայաստանում Եվրոպական Միության պավիրակության ղեկավար դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը:

Ընթերցել...
 
Արթուր Ղազինյանի հարցազրույցը Ա1+-ին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված թիվ 2216 բանաձևի վերաբերյալ, 17.06.2010 PDF Տպել
News - Կենտրոնի նորություններ
Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված թիվ 2216 բանաձեւը նույնիսկ պաշտոնական Երեւանը գնահատեց ոչ հայանպաստ: Եվ խիստ անսպասելի էր ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Արթուր  Ղազինյանի տեսակետը, ով մամուլում հայտարարեց, թե սկզբունքորեն կողմ է բանաձեւում տեղ գտած մի շարք ձևակերպումներին: «Ա1+»-ը զրուցեց Արթուր Ղազինյանի հետ:
Ընթերցել...
 
Արթուր Ղազինյանի հարցազրույցը "Ռեգնում" գործակալությանը Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված թիվ 2216 բանաձևի վերաբերյալ, 01.06.2010 PDF Տպել
News - Կենտրոնի նորություններ

ԵՄ բացում է իր խաղաքարտերը

-Վերջին մի քանի օրվա ընթացքում բավականին բուռն քննարկումներ ծավալվեցին Եվրոպական Խորհրդարանի կողմից ընդունված թիվ 2216 բանաձևում տեղ գտած մի շարք ձևակերկումների վերաբերյալ: Ինչ եք կարծում, ինչպես կարելի է գնահատել այս բանաձևը ՀՀ արտաքին քաղաքականության գերակայությունների տեսանկյունից.

-Բանաձևի տեքստին ծանոթ եմ եղել ԵԽ-ի կողմից դրա քննարկումից և ընդունումից դեռ ամիսներ առաջ և կարող եմ ասել, որ այն միանշանակ գնահատել դրական կամ բացասական չի կարելի: Ամփոփ գնահատական տալու համար անհրաժեշտ է համալիր վերլուծության ենթարկել այս փաստաթուղթը և փորձել այն տեղավորել այն գործընթացների համատեքստում, որոնք տեղի են ունենում մեր տարածաշրջանում:

Ընթերցել...
 
“Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագիծ PDF Տպել
News - Կենտրոնի նորություններ
 armenia_eu_shapkaԵվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը և “Արմնյուզ” հեռուստաընկերությունը 2009 թ.-ի փետրվար ամսից իրականացնում են “Հայաստանը Եվրոպայում” հեռուստանախագիծը: Նախագծի նպատակն է առավել մանրամասն լուսաբանել և տեղեկատվություն տարածել քաղաքական, տնտեսական և մշակութային այն բոլոր երևույթների մասին, որոնք առնչվում են Հայաստան-Եվրոպա հարաբերություններին:
Ընթերցել...
 
Ավելի Հոդվածներ...
«ՍկիզբՆախորդ12345ՀաջորդՎերջ»

JPAGE_CURRENT_OF_TOTAL