Մասնագիտական հմտությունների զարգացման սեմինար PDF Տպել

IMG_0147

Իր հիմնադրման պահից ի վեր, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը շարունակաբար համագործակցություն է հաստատում տարբեր համալսարանների և դասախոսների հետ, ովքեր հետաքրքրված են ամրապնդել և զարգացնել կենտրոնի կարողությունները: Որպես հավաստիք Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը վերջերս ամուր համագործակցություն հաստատեց Մեծ Բրիտանիայի Էսսեքսի համալսարանի Մարդու իրավունքներ կենտրոնի հետ: Պատմական գիտությունների դոկտոր` Ռ. Շուլցը, ով հանդիսանում է Պատմության ֆակուլտետի դեկանը և Էսսեքսի համալսարանի Մարդու իրավունքներ կենտրոնի գործընկերը, Մայիսի 28-ին այցելեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն:

 

Դոկտոր Շուլցի իրականացրած վերապատրաստման նպատակն էր ներկայացնել արևմտյան կրթական չափանիշները և զարգացնել դրանց ներդրման հնարավորությունները Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագրերում: Վերապատրաստումն ուղեկցվեց կարճատև դասախոսությամբ և խմբային քննարկումով: Դոկտոր Շուլցը անդրադարձավ բարձրագույն կրթության ոլորտում արևմտյան լավագույն փորձի ներդրման կարևորությանը` մատնանշելով որակյալ ուսումնական պլանի և առարկայական ծրագրերի մշակումը, մասնագիտական և անհրաժեշտ գրականության տրամադրումը, ինչպես նաև յուրաքանչյուր դասընթացի յուրահատկությունների ընդգծումը: Իր ելույթում նա նաև մատնանշեց համատարած արտագրությունների (պլագիատ) բացասական հետևանքները և կարևորեց արդար կրթության և որակյալ մասնագետների դերը ժամանակակից աշխարհում: Առաջարկելով օգտակար խորհուրդներ և լուծումներ վերոհիշյալ խնդիրների շուրջ` նա խրախուսեց դասախոսական կազմին մշակել և զարգացնել   արևմտյան չափորոշիչներին համապատասխան հետազոտությունների իրականացման դերը:

Այսպիսով, ընդգրկելով միջազգային մասնագետների և հաստատելով համագործակցություն բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատությունների հետ, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը շարունակում է բարելավել և զարգացնել իր կարողությունները: