Մամլո Ասուլիս PDF Տպել

IMG_0136_1

 

2011թ. Մայիսի 26-ին, ժամը 15.00-ին, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ԵՊՀ Ռոբերտ Շումանի անվան դահլիճում կազմակերպել էր մամլո ասուլիս, որը նվիրված էր Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի կողմից տրամադրած դամաշնորհով հիմնադրված «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի» ընդունելությանը: Նշենք, որ ընդունելության վերջնաժամկետը մայիսի 31-ն է: Ասուլիսին մասնակցում էին բոլոր հետաքրքրված լրատվամիջոցները և ուսանողները:

Ասուլիսին մասնակցում էին Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն, «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի ղեկավար Արթուր Ղազինյանը, ԵՊՀ դասախոսները և աշխատակիցները:

«Հայաստանում, Բելառուսում, Մոլդովայում և Ուկրաինայում Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը հանդիսանում է Եվրոպական հանձնաժողովի աջակցությամբ աշխարհի տարբեր երկրներում հիմնադրված «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» տարածաշրջանային մագիստրոսական ծրագրերից թվով 6-ը, որը ներառում է ԵՄ Արևելյան գործընկերության տարածաշրջանը: Դրամաշնորհի ընդհանուր արժեքն է 1.276.000 Եվրո, իսկ գործողության ժամկետը 3 տարի:

Սույն մագիստրոսական ծրագիրն իրականացվում է Արևելյան գործընկերության մասնակից չորս պետությունների առաջատար համալսարանների կողմից` Երևանի պետական համալսարան (համակարգող), Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան, Մոլդովայում եվրոպական քաղաքական և տնտեսական հետազոտությունների համալսարան (USPEE):

«Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը» պաշտոնապես հիմնադրվել է 2010թ. հոկտեմբերին: 2011թ մայիսի 10–ից սկսվել է մագիստրոսական ծրագրի ընդունելությունը, իսկ սեպտեմբերին կմեկնարկի ուսումնական տարին:

Ծրագրի կառուցվածքի, ուսումնական պլանի, առարկայական ծրագրերի, ինչպես նաև ծրագրի շրջանակներում իրականացվող միջոցառումների մասին առավել ամփոփ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք այցելել www.regionalmaster.net էլ. կայքը կամ զանգահարել (+374 10) 550810, 576326 հեռախոսահամարներով:

IMG_0142 IMG_0143