“Եվրոպայի օրը” Երևանում PDF Տպել

 

IMG_3178

 

Եվրոպական միության կողմից հիմնադրված Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հունիսի 21-ին մասնակցեց Սիրահարների այգում ԵՄ կողմից կազմակերպված “Եվրոպայի օրը” տոնակատարությանը: Նշենք որ տոնակատարությունը կրում էր ինչպես մշակութային, այնպես էլ կրթական բնույթ և նվիրված էր Եվրոպայի օրվան, որը տոնվում է ամբողջ աշխարհում: Բազմաթիվ կազմակերպություններ, հիմնադրամներ և կենտրոններ մասնակցելով փառատոնին` իրենց գործունեությունը, ձեռքբերումները, ինչպես նաև իրականացվող և իրականացվելիք ծրագրերը ներկայացրեցին այցելուներին: Ինչպես մասնակիցները, այնպես էլ այցելուները հնարավորություն ստացան նոր ծանոթություններ և համագործակցության հնարավորություններ հաստատել տարաբնույթ կազմակերպությունների հետ:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը Էրասմուս Մունդուս և ԴԱԱԴ միջազգային ճանաչում ունեցող ծրագրերի հետ միասին ներկայացրեց իր կողմից իրականացվող երկու մագիստրոսական ծրագրերը, որոնք են` Եվրոպական ուսումնասիրություններ ծրագիրը և Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում մագիստրոսական ծրագիրը: Այցելուները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին եվրոպական կրթական չափանիշներին համապատասխանող մագիստրոսի կթություն ստանալու հնարավորության նկատմամբ: Մի շարք հարցեր հնչեցին կապված մագիստրոսական ծրագրերի և նոր կրթական հնարավորությունների հետ: Տոնակատարությունն ուղեկցվեց եվրոպական ազգերի բազմաբնույթ մշակութային բացահայտումներով, ինչպես նաև ինտելեկտուալ մրցույթներով:

 

 

IMG_3183 IMG_3205_1IMG_3191IMG_3239_1

IMG_3195IMG_3179_1