Թեզերի պաշտպանություն Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում PDF Տպել

IMG_0110

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում այսօր տեղի ունեցավ Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի շրջանավարտների թեզերի պաշտպանությունը: Նշենք նաև, որ այս ուսանողները հանդիսանում են Եվրոպագիտություն որակավորման առաջին շրջանավարտները Հայաստանում:

Համաձայն ընդունված կարգի, շրջանավարտներն իրենց ավարտական աշխատանքները պաշտպանեցին խորհրդի առջև, որը նախագահում էր Արտաքին գործերի փոխնախարար Կարինե Ղազինյանը: Խորհորդի անդամների դերում հանդես եկան այնպիսի նշանակավոր մասնագետներ, ինչպիսիք են Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը, ինչպես նաև Աշոտ Ալեքսանյանը, Վլադիմիր Մարտիրոսյանը և Արմեն Բայբուրթյանը:

Շրջանավարտների կողմից ներկայացված թեզերը համապատասխանում են մասնագիտական բարձր չափանիշներին և ընդգրկում են այնպիսի թեմաններ, որոնք հարում են նաև Հայաստանի արտաքին քաղաքականությանը և Եվրոպական ինտեգրմանը: Ավարտական աշխատանքները ներառում են ոլորտներ, որոնք վերաբերում են ԵՄ քաղաքականությանը Հարավային Կովկասում, ԵՄ-ՆԱՏՕ հարաբերություններին, ԵՄ էներգետիկ անվտանգությանը և այլն:

Յուրաքանչյուր թեզի պաշտպանությանը հաջորդեց քննարկում հարցերի և պատասխանների ձևաչափով:

Պաշտպանության ավարտին Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հյուրընկալեց ընդունելություն Խորհրդի անդամների և ուսանողների մասնակցությամբ:

 

IMG_0109 IMG_0125 IMG_0126