Դասախոսություն` Գերմանիայի անտաքին քաղաքականությունը Հավավային Կովկասում թեմայով PDF Տպել

 



IMG_3

Հունիսի 12-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հյուընկալեց Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ հանձնակատար Պատրիսիա Ֆլորին, ով հանդես եկավ դասախոսությամբ:

 

Դասախոսությունը նվիրված էր Գերմանիայի քաղաքականությանը Հարավային Կովկասում: Պ. Ֆլորը համոզմունք հայտնեց, որ նմանօրինակ հանդիպումները ստեղծում են նպաստավոր մթնոլորտ տարածաշրջանային մարտահրավերների, տարածաշրջանի զարգացման գործընթացում Գերմանիայի և Եվրոպական Միության դերի մասին քննարկումներ իրականացնելու համար:

 

 

Տիկին Ֆլորի ընկալմամբ` Հայաստանը եվրոպական արժեքներ ունեցող երկիր է: Նա վստահություն հայտնեց, որ տնտեսական և քաղաքական բարեփոխումները, ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը, կխթանեն Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը: Պ. Ֆլորը նշեց նաև, որ Եվրոպայի դռները միշտ բաց են Հայաստանի համար: Իր դասախոսության ավարտին նա անդրադարձավ նաև ԵՄ` տարածաշրջանի զարգացմանն ուղղված ծրագրերից մեկին, որում ընդգրկված է նաև Հայաստանը: Դասախոսությանը հաջորդեց քննարկում, որի ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստանի և Թուրքիայի կողմից ստորագրված արձանագրություններին, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացում Եվրամիության ներգրավվածությանը, ինչպես նաև քննարկվեցին ԵՄ էներգետիկ շահերը տարածաշրջանում: Տկն Ֆլորը ողջունեց ուսանողության կողմից հնչեցրած հարցերը և իր տեսակետները վերոհիշյալ հարցերի շուրջ: Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն Վ. Մարտիրոսյանը շնորհակալություն հայտնեց Պ. Ֆլորին հետաքրքիր դասախուսության համար:

 

IMG_2  IMG_1