Ակադեմիական ցանցի խթանում համագործակցության ճանապարհով PDF Տպել

 

IMG_0101

 

Ապրիլի 22-ին, 2011թ., Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնում տեղի ունեցավ պաշտոնական հանդիպում Եվրոպական ոսումնասիրություններ կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանի և Գումիլևի անվան Եվրասիական պետական համալսարանի Եվրոպական տեղեկատվության կենտրոնի տնօրեն տիկին Ակբոտա Ժոլդասբեկովայի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր, մասնավորապես երկու կենտրոնների միջև համագործակցության եզրեր գտնելու վերաբերյալ: Երկու կողմերն էլ ոչ միայն դրական են վերաբերվում, այլև կարևորում են ուսանողների փորձի փախանակման ծրագրերի իրականացումը: Ըստ պարոն Ղազինյանի, դա հնարավորություն կընձեռի ուսանողներին ծանոթանալ նոր մշակույթի և մարդկանց հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ և կարողություններ, որոնք հետագայում ուղղված կլինեն ուսանողների մասնագիտացմանը:

IMG_0100

Տիկին Ակբոտա Ժոլդասբեկովան և պարոն Ղազինյանը չբացառեցին նաև մասնագետների և երկու կենտրոնների աշխատակիցների կողմից հետազոտական այցերի հնարավորությունը: Վերջիններս ուղղված կլինեն երկարաժամկետ նպատակների իրականացման հնարավորությունների ուսումնասիրմանը և կհանդիսանան ամուր համագործակցության հիմք: