ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ: ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՂՈՒԿԱՍԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
|
|
Քաղաքականության վերլուծության շրջանակներում անդրադարձ է կատարվել Արարատի մարզի Ղուկասավան համայնքում հասարակական տրանսպորտի ոչ արդյունավետ գործունեությանը: Աշխատանքի նպատակն է առաջարկել համայնքի բնակչությանը տրանսպորտի վերակազմակերպման հնարավոր տարբերակներ: Քաղաքականությունն ուսումնասիրելիս հանդիպումներ են իրականացվել պատասխանատու կառույցների համապատասխան վարչություններում տարբեր պաշտոնյաների հետ: Վերլուծության շրջանակներում ներկայացվել են ստեղծված իրավիճակի թույլ և ուժեղ կողմերը, կատարված հարցումների արդյունքները և իրավիճակի իրական պատկերը, ինչի հիման վրա առաջարկվել են խնդրի հնարավոր լուծման այլընտրանքային տարբերակներ: Այլընտրանքները հիմնված են ուսանողների կողմից ընտրված՝ արդյունավետության, արդյունավորության, արդարության, համակողմանիության և տնտեսողականության չափանիշների վրա:
Ներկայացվել է Տիգրան Գեղամյանի և Լիլիթ Հայրապետյանի կեղմից («Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի ուսանողներ)
Հետազոտության ամբողջական տարբերակը առկա է կենտրոնում:
|