ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, 6-ՐԴ ԲԱՆԱՎԵՃ PDF Տպել

Debate no 6- photo- No 1Եվրոպական ակումբի վեցերորդ հանդիպման ընթացքում քննարկվել է «Թուրքիան նեո-իմպերալիզմի և եվրոպական ապագայի երկընտրանքի միջև» թեման: Փակ հանդիպման բանախոսները՝ դեսպան Մարկ Պիերինին (Կարնեգի Եվրոպայի այցելող գիտնական, Թուրքիայում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար և դեսպան) և Ռիչարդ Կիրակոսյանը (Հայաստանում Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր-ղեկավար), ներկայացրել են իրենց վերլուծությունները և պատասխանել հայ փորձագետների, գիտնականների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Եվրոպական ակումբը ստեղծվել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի (Երևանի պետական համալսարան) և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցությամբ:

Բանավեճի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են. ապագայում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին` հաշվի առնելով ս.թ. նոյեմբերին կայացած Եվրոպական խորհրդարանի քվեարկության արդյունքները, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ապագան, Թուրքիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ընդունման, ԵՄ-ի դիրքորոշումը Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության և Հայաստանում էներգետիկ ուղիների գերազանցման վերաբերյալ:

Debate no 6- photo No2 Debate no 6- photo No 3