ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ PDF Տպել

Presentation 1Ս.թ. նոյեմբերի 29-ին` ժամը 14:30-ին, ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան սրահում տեղի ունեցավ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում Կովկասում մագիստրոսական ծրագրի շրջանականերում   հրատարակված «Ժողովրդավարության մակարդակի ինդեքսի համեմատական վերլուծությունը մարդու իրավունքների և ժողովրդավարացման համատեքստում. Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուկրաիանա, Մոլդովա» թեմայով միջգիտակարգային հետազոտության շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես եկավ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փոխտնօրեն` Վլադիմիր Մարտիրոսյանը: Աշխատությունը հրատարակվել է Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում մագիստրոսական ծրագրերի և դիպլոմների Գլոբալ Կամպուսի ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից:

Հետազոտությունը նվիրված է նշված պետությունների   մարդու իրավուննքերի և ժողովրդավարության մակարդակի ինդեքսի մշակմանն ու համեմատական վերլուծությանը: Աշխատանքը ներառում է ներերկրային և միջերկրային վերլուծություններ: Ներերկրային վերլուծությունն ընդգրկում է 1995-2014թթ., միջերկրայինը` 2014թ:

Շնորհանդեսին մասնակցեցին Հայաստանոմ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, ՀՀ հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

 Presentation 1 10 Presentation 4 Presentation 5 Presentation 6 Presentation 8 Presentation 7