ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, 3-ՐԴ ԲԱՆԱՎԵՃ PDF Տպել

Debate No 3  Photo No.2Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական երևանյան կենտրոնը ներկայացնող Ստեփան Գրիգորյանը և Վրոցլավի համալսարանի ներկայացուցիչ Յակուբ Բենեդիչակը «ԵՄ միգրացիոն քաղաքականության մեջ հնարավոր տրանսֆորմացիոն գործընթացները նոր մարտահրավերների և Արևելյան Եվրոպայի ու Հարավային Կովկասի վրա դրանց ազդեցության համատեքստում» բանավեճի ընթացքում ներկաների հետ կիսել են իրենց տեսակետները միգրացիայի և հարակից հարցերի շուրջ:

Սա փակ քննարկման ձևաչափով երրորդ հանդիպումն էր, որոնք անցկացվում են «Չաթամ Հաուզի» կանոններով: Այն կազմակերպել էր Երևանի պետական համալսարանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ԵՄ աջակցությամբ իրականացվող Եվրոպական ակումբի շրջանակում:

Քննարկվել և վերլուծվել են տարատեսակ խնդիրներ, ինչպիսիք են` փախստականների ճգնաժամը ԵՄ-ում, առաջարկվող և արդեն ձեռնարկված միջոցները ԵՄ-ում բնակեցված միգրանտների և փախստականների նկատմամբ, ավելի լավ պատժամիջոցներ ապահովելու անհրաժեշտությունը ավելի հաջող միգրացիոն քաղաքականություն իրականացնելու համար և վերջերս տեղի ունեցած փախստականների ճգնաժամի ազդեցությունը ԵՄ-Հայաստան հարաբերությունների վրա:

Debate No 3 Photo No.1 Debate No 3  Photo No.3