ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, 2-ՐԴ ԲԱՆԱՎԵՃ PDF Տպել

Debate 2 Photo No.5Եվրոպական ակումբի երկրորդ հանդիպման ընթացքում քննարկվել է «Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» թեման: Փակ հանդիպման բանախոսները՝ Քրիստոֆ Բենեդիկտերը (Լյուդվիգ Բոլցմանի ինստիտուտ, Ավստրիա) և Դավիթ Շահնազարյանը (Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոն, Հայաստան), ներկայացրել են իրենց վերլուծությունները և պատասխանել հայ փորձագետների, գիտնականների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Եվրոպական ակումբը ստեղծվել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի (Երևանի պետական համալսարան) և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցությամբ:

Քննարկվել և վերլուծվել են տարատեսակ խնդիրներ, ինչպիսիք են` Ռուսաստանի և Թուրքիայի դերը տարածաշրջանում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Թուրքիայի և Ռուսաստանի դիրքորոշումը այս հակամարտության վերաբերյալ, Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև տիրող իրավիճակը, տարածաշրջանում մարդու իրավունքների խախտումները և խաղաղ բնակիչների սպանությունները, խաղաղություն հաստատելու Ադրբեջանի և Հայաստանի փորձերը մայիսի 16-ին Վիեննայում, Լեռնային Ղարաբաղի քառօրյա պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակը և երկու գլոբալ դերակատարների` ԵՄ-ի և ԱՄՆ-ի, առկայության կարևորությունը տարածաշրջանում:

Debate 2 Photo No.2