ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, 1-ԻՆ ԲԱՆԱՎԵՃ PDF Տպել

Debate 1 Photo No.1Սույն թվականի մայիսի 3-ին ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի և ԵՄ-ի կողմից հիմնադրված Եվրոպական ակումբում տեղի է ունեցել առաջին քննարկումը, որի թեման էր «ԵՄ-ի և Ռուսաստանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի համընկնման և բախման հեռանկարները»: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հանդես է եկել բացման խոսքով և ազդարարել քննարկումների մեկնարկը: Ռուսաստանի միջազգային հարաբերությունների խորհրդի համակարգող Վլադիմիր Մորոզովը և Լեհ-ուկրաինական համագործակցության հիմնադրամի տնօրեն Յան Պեկլոն ներկաների հետ փոխանակել են կարծիքներ, պատասխանել նրանց հարցերին:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների, ինչպես նաև պետական, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, հետազոտողներ և փորձագետներ:

Քննարկվող ու վերլուծված հարցերն էին` ԵՄ-Ռուսաստան հարաբերությունները, Ուկրաինայում 2014 թվականի ճգնաժամը, Ռուսաստանի դերը, որպես «հատուկ ռազմավարական գործընկեր», Ռուսաստանի և ԵՄ-ի ընդհանուր նպատակները, ԵՄ-ի և Եվրասիական Տնտեսական Միության միջև կամուրջ դառնալու Հայաստանի հեռանկարները, ԵՄ-Ռուսաստան հարաբերությունների հնարավոր ազդեցությունը Հայաստանի վրա և Հայաստանի տնտեսական համագործակցությունը ԵՄ-ի հետ որպես Եվրոպական տնտեսական միության երկիր:

 

Debate 1 Photo No.2            Debate 1 Photo No.5               Debate 1 Photo No.7