Հարավային Կովկասի, ԵվրԱզԷՍ և ԵՄ անդամ-պետությունների քաղաքական կայունության ինդեքսը / (ներերկրային և միջերկրային վերլուծություն) PDF Տպել

Եվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնը հրատարակել է Հարավային Կովկասի, ԵվրԱզԷՍ և ԵՄ անդամ-պետությունների քաղաքական կայունության ինդեքսը գիրքը: Գիրքը հրատարակվել է  Եվրոպական Ուսումնասիրությունների Կենտրոնի Ար.Ս.Ալեքսանյանի կողմից 2013թ.-ին:

«Հարավային Կովկասի, ԵվրԱզԷՍ և ԵՄ անդամ-պետությունների քաղաքական կայունության ինդեքսը» միջգիտակարգային հետազոտություն է՝ նվիրված Հարավային Կովկասի երկրների, ԵվրԱզԷՍ և ԵՄ անդամ-պետությունների քաղաքական կայունության ինդեքսի մշակմանն ու համեմատական վերլուծությանը: Քաղաքական կայունության գնահատման մոդելի միջոցով առաջին անգամ կատարվել է 19 պետության քաղաքական կայունության ներերկրային և 35 պետության միջերկրային հետազոտություն: Աշխատության մեջ դիտարկված է պետությունների քաղաքական կայունության 10-14 տարվա դինամիկան, կատարված են քաղաքական, սոցիալական և տնտեսական ոլորտների խորքային ուսումնասիրություններ. կիրառվել են վերլուծության մաթեմատիկական և վիճակագրական մեթոդներ: Սույն  աշխատանքը նախատեսված է գիտական, հետազոտական կենտրոնների, գիտնականների, ուսանողների և ակադեմիական շրջանակների համար: