սեմինար <Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգ. ուսանողի մոդել> խորագրով PDF Տպել

 Ապրիլի 4-ին, ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում <Հայաստանը Եվրոպայում> համահայկական-երիտասարդական ուսանողական շարժումը և ՀՈՒԱԱ-ն (Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիա) համատեղ անցկացրին սեմինար <Հայաստանում կրթության որակի ապահովման համակարգ. ուսանողի մոդել> խորագրով:

<Հայաստանը Եվրոպայում> շարժման նախագահ Արմենակ Մինասյանցը իր ողջույնի խոսքում մասնավորապես նշեց, որ Շարժումը մշտապես պատրաստ է աջակցելու նմանատիպ միջոցառումների կազմակերպմանը և անցկացմանը ու իր հերթին հավելեց, որ Հայաստանում կրթական համակարգը դեռևս գտնվում է բարեփոխումների փուլում և նպատակ է դրված համապատասխանեցնել այն եվրոպական կրթական չափանիշներին և որակին:

Սեմինարի գլխավոր բանախոսներն էին Որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչ Անուշավան Մակարյանը և Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի փորձագետ Արևիկ Անափիոսյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ դասավանդման այն մեթոդաբանությանը, որը զարգացնում է քննադատական մտածողություն.

 

<Որակի ապահովումը ոչ միայն համապատասխանեցումն է նախանշված նպատակին, ինպես պետությունն է սահմանել, այլև բարձրագույն կրթության` հասարակությանը վերափոխելու կարողությունն է>:

Սեմինարի մյուս բանախոս Անուշավան Մակարյանը մասնակիցներին ներկայացրեց ՀՀ բարձրագույն կրթության որակի ապահովման համակարգը, կրթության կառավարման սկզբունքները, առկա մարտահրավերները և խոչընդոտները:

 

Միջոցառմանը մասնակցեց մոտ հիսուն ուսանող Հայաստանի տարբեր բուհերից: