ԱլԳ քաղաքացիական հասարակության ազգային պլատֆորմի հետ հանդիպում PDF Տպել

1Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ հանդիպում Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ուսանողների եւ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի միջեւ: Հանդիպմանը ելույթ ունեցան Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի տնօրեն Ստեփան Գրիգորյանը եւ Երեւանի մամուլի ակումբի տնօրեն Բորիս Նավասարդյանի հետ: Բացման խոսքով հանդես եկավ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը:

Բորիս Նավասարդյանը խոսեց ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումի մասին. Ինչպես է այն աշխատում: ԱլԳ քաղաքացիական հասարակության ֆորումը ունի 4 խումբ` Արեւելյան գործընկերության թեմատիկ պլատֆորմներին համաձայն: Քաղաքացիական հասարակության ֆորումը առաջին անգամ հրավիրվել է Բրյուսելում, 2009թ: Այս տարի քաղաքացիական հասարակության ֆորումի տարեկան հանդիպման ժամանակ որոշվեց ստեղծել եւս մեկ խումբ: Յուրաքանչյուր խումբ ունի իր ենթախմբերը:

Ստեփան Գրիգորյանը խոսեց քաղաքացիական հասարակության դերի մասին, ինչպես նաեւ նշեց, որ հասարակական 4կազմակերպություններ պետք է գործեն անկախ: Նա ներկայացրեց քաղաքացիական հասարակության ֆորումի առաջին խմբի Վիզաների պարզեցման ենթախմբի մասին, եւ այն խնդիրների մասին, որոնց հասարակությունը առնչվում է վիզայի համար դիմելիս: Նա նշեց, որ Եվրոպական երկրները կառուցել են իրենց երկրները համընդհանուր սկզբունքների հիման վրա եւ ուսանողներն ու ողջ քաղաքացիական հասարակությունը պետք է ուսումնասիրի բոլոր քաղաքական համակարգերը եւ ինքնուրույն ընտրություն կատարի:

Հանդիպման վերջում ուսանողները տարբեր հարցեր տվեցին ֆորումի, ազգային պլատֆորմի, հասարակական կազմակերպությունների եւ աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ: