Քաղաքացիական հասարակության հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ PDF Տպել

openingԴեկտեմբերի 1-ին Մատենադարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ քաղաքացիական հասարակության հանդիպումը Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի հետ: Հանդիպումը կազմակերպել էին “Հայաստանը Եվրոպայում” ուսանողական համահայկական երիտասարդական շարժումը, «Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմ»-ը եւ “Եվրոպական շարժում” ՀԿ-ն:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը: Ա. Ղազինյանը նշեց, որ այդ օրը հատկանշական էր քաղաքացիական հասարակության եւ Հայաստանի համար, և դա պայմանավորված էր նրանով, որ այդտեղ էր Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն:

Առաջիկա հինգ տարիները կենսական կարևորություն կունենան Հայաստանի համար ինչպես սպասվող աշխարհաքաղաքական միջավայրի, այնպես էլ ներհասարակական -  քաղաքական փոխակերպումների առումով,  ուստի մենք պետք է լինենք առավել կազմակերպված, համախմբված և ամուր հանրային քննարկումների ժամանակ մեր որդեգրած դիրքորոշումներում: Հայաստանը Եվրոպայում տեսլականը համախմբել է գրեթե ողջ քաղաքացիական հասարակությունը` գիտնականներին, փորձագետներին, ուսանողներին, վերլուծաբաններին, ՀԿ-ներին: Բայց պետք է ընդունել, որ առանց քաղաքական համակարգման մենք կլինենք թույլ և խոցելի լավ կազմակերպված օլիգարխիայի և բյուրոկրատիայի առջև: Սա նշանակում է, որ այսօրվա դասախոսը, վերլուծաբանը, ուսանողը, հասարակական գործիչը պետք է բավականաևափ մոտիվացված և պատրաստ լինեն մտնելու քաղաքական կյանք` ստեղծելով վերլուծական կենտրոնների, համալսարանների և ՀԿ-ների միջև ամուր կապեր հաստատող նոր քաղաքական շարժում:

 

barossoԵվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն իր ելույթում նշեց, որ հայկական մշակույթը մեծ ներդրում էունեցել ոչ միայն Եվրոպայի, այլ նաև ողջ աշխարհի մշակույթի ձևավորման ընթացքում: Եվրահանձնաժողովի նախագահը խոսեց ԵՄ արժեքների մասին: Եվրոպական միությունն արժեքների միություն է, արժեքներ, որոնք ընդհանուր են բոլոր անդամ պետությունների և 500 միլիոն քաղաքացիների համար: Այդ արժեքներն են. ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, օրենքի գերակայությունն ու խոսքի ազատությունը: Այսպիսով, շատ բնական է, որ այն արժեքները, որոնց վրա հիմնված է Եվրոպական միությունը, գտնվում են երրորդ երկրների հետ համագործակցության հիմքում և կազմում են Արևելյան գործընկերության կարևոր մասնիկը: Հայաստանի և Եվրոպական միության միջև ընթացքի մեջ են բանակցություններն Ասոցացման համաձայնագրի և դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ: Ինչն էլ կաջակցի քաղաքական, սոցիալական, տնտեսական բարեփոխումների իրականցմանը Հայաստանում: Ժոզե Մանուել Բարոզոն նշեց, որ ԵՄ-ն ուրախ է, որ կառավարությունը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը. «Մոտենալ Եվրոպական միությանը այնքան, որքան Եվրոպական միությունը թույլ կտա մեզ»: Արժեքները կիսելու, ներքին շուկային միանալու համատեքստում ԵՄ-ն իսկապես ցանկանում է, որ Հայաստանը հնարավորին մոտ լինի:

Հանդիպմանը ներյա էին հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, գիտնականներ, վերլուծաբաններ, ինչպես նաեւ դիվանագիտական ներկայացուցիչներ: