Դասախոսություն Նիլս Թոգերսենի կողմից Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում PDF Տպել

Հոկտեմբերի 16-ին Դանիացի հայտնի ԵՄ մասնագետ Նիլս Թոգերսենը այցելեց Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն եւ դասախոսություն կարդաց ուսանողների համար: Երկար տարիներ Ն. Թոգերսենը եղել է Դանիայի ներկայացուցիչը Եվրոպական համայնքում: Այսօր նա ղեկավարում է մի մասնավոր հիմնարկ կապերի խնդիրներով:

 

Իր դասախոսության ժամանակ Թոգերսենը նշեց հինգ ամենակարեւոր ԵՄ արժեքները: Այդ արժեքներն են` 

1. Խաղաղությունը. ԵՄ-ն ստեղծվել էր մոտ 60 տարի առաջ: Գաղափարը, որը միավորեց պետությունները մայրցամաքում խաղաղություն հաստատելն էր եւ պատերազմներից խուսափելը: ԵՄ-ն այս տարի ստացավ Նոբելյան խաղաղության մրցանակը հենց այդ փաստի համար: ԵՄ-ի ստեղծումը լիովին փոխեց մայրցամաքի դրությունը. պատերազմի մայրցամաքից այն դարձավ խաղաղության մայրցամաք:


2. Ժողովրդավարությունը. Թոգերսենի կարծիքով սա է ամենակարեւորը, քանի որ ժողովրդավարությունը հիմնված է իրավունքի գերակայության, մարդու, ցանկացած փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության վրա:

 

3. Հիմնարար իրավունքներ. Լիսաբոնի պայմանագիրը բաղկացած է 54 հոդվածներից: Պայմանագիրը ունի նաեւ հիմնարար իրավունքների հավելում, որտեղ հստակ նշված է, որ ցանկացած անձ, ով համարում է իր իրավունքները խախտվել են, կարող են դիմել դատարան:

 

4. Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքներ

 

5. Մարդկանց ազատ շարժ:

 

Դասախոսության ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր տալ Թոգերսենին: Հարցերը վերաբերում էին ԵՄ-Հայաստան, ԵՄ-Թուրքիա հարաբերություններին, ԵՄ ընդլայնման քաղաքականությանը: Դասախոսությունը յուրահատուկ հնարավորություն էր կարծիքների փոխանակման համար: