2012թ Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում մագիստրոսական ծրագրի առաջին դասընթացի պաշտոնական մեկնարկ PDF Տպել
clip_image0012012թ. սեպտեմբերի 13-ին ԵՊՀ գիտական խորհրդի դահլիճում Մարդու իրավունքների եւ ժողովրդավարացման տարածաշրջանային մագիստրոսական ծրագրի 29 ուսանողների համար պաշտոնապես մեկնարկեց առաջին դասընթացը: Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում տարածաշրջանային մագիստրոսական ծրագիրը հաջողությամբ իրականացվում է արդեն երկրորդ տարին: 

Այս տարի 95 դիմորդներից ընդունվել են ընդհանուր թվով 29 ուսանող Հայաստանից, Բելառուսից, Մոլդովայից, Ուկրաինայից, Ռուսաստանից, Վրաստանից, Լիտվայից և Տաջիկստանից: Ուսանողներին ողջունեցին ծրագրի ղեկավար, Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան եւ Երեւանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

 

 

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, ծրագրի ղեկավար Արթուր Ղազինյանը հանդես եկավ բացման խոսքով  եւclip_image001 ողջունեց պատվավոր հյուրերին եւ դեսպաններին: Արթուր Ղազինյանը նշեց, որ ուսումնական ծրագիրը իրականացնելու համար հրավիրվել են լավագույն դասախոսներ:

 

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիստեան ընդգծեց ծրագրի կարեւորությունը մարդու իրավունքների եւ ժողովրադավարացման ոլորտում: Ծրագիրը հիմնադրվել էր Ժողովրդավարության և մարդու իրավունքների եվրոպական գործիքի կողմից տրամադրած դրամաշնորհով 2010թ. եւ իրականացվում է Արևելյան գործընկերության մասնակից չորս պետությունների առաջատար համալսարանների կողմից` Երևանի պետական համալսարան (համակարգող), Տարաս Շևչենկոյի անվան Կիևի ազգային համալսարան, Բելառուսի պետական համալսարան, Մոլդովայում եվրոպական քաղաքական և տնտեսական հետազոտությունների համալսարան (USPEE):

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց այն փաստը, որ ծրագիրը ոգեշնչում եւ խթանում է բազմազգ հաղորդակցությունը ուսանողների միջեւ եւ դրական է ազդում կրթական գործընթացի եւ ծրագրում ներգրավված ազգերի միջեւ բարեկամության ամրապնդման վրա: