Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի ընդունելության երկու փուլերը ավարտված են PDF Տպել

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը հաջողությամբ ավարտել է Եվրոպական ուսումնասիրություններ մագիստրոսական ծրագրի ընդունելության երկու փուլերը: Առաջին փուլի փաստաթղթերի ընդունումը մայիսի 21-ից հունիսի 4-ն էր, իսկ ընդունելությունը` հունիսի 8-13:

Երկրորդ փուլի փաստաթղթերի ընդունումը հունիսի 11-ից 25-ն էր, ընդունելությունը` հունիսի 27-ից հուլիսի 2-ը:

 

Դիմորդները ընդունելության համար պետք է ներկայացնեին մագիստրոսական ընդունելության հայտ, մոտիվացիոն նամակ  եւ հանձնեին ընդունելության քննություն: Մրցութային կարգով` ընդունելության քննության արդյունքների հիման վրա, ընտրվեցին լավագույնները:

 

Ընդունելության երրորդ փուլը այժմ բաց է: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 30-նն է: