<<Հայաստանը Եվրոպայում>> Միջազգային Կոնֆերանս PDF Տպել

IMG_81992012թ հուլիսի 4-ին, Երեւանում ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը ԵՄ Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի հետ համատեղ ՀՀ կառավարության ընդունելությունների տանը կազմակերպել է “Հայաստանը Եվրոպայում” միջազգային կոնֆերանս: Կոնֆերանսին բացման խոսքով հանդես եկավ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպեյը, որը պաշտոնական այց էր կատարել Հարավկովկասյան տարածաշրջան: Կոնֆերանսի բացումը վարում էր Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:

Կոնֆերանսի զեկուցողներն էին Իրինա Սուշկոն (<<Եվրոպա առանց արգելքների>> հասարակական կազմակերպություն), Վիլլեմ վան դեր Գեսթը (Առևտրի քաղաքականության հարցերով խորհրդատու), Էլեոնորա Վերգեերը (Միգրացիոն ոլորտի խորհրդատու), Գիեդրիուս Ապուոկասը (ՀՀ-ում Լիտվայի դեսպան ), Ժդիսլավ Ռաչինսկին (ՀՀ-ում Լեհաստանի դեսպան), դեսպան Տրայան Հրիստեան (Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար), Ռոլանդ Բլեսը (Գլխավոր խորհրդատու, ԶԼՄ-ների ազատության ԵԱՀԿ ներկայացուցիչ), Սիլվիա Զեհեը (Եվրոպայի խորհուրդ, գրասենյակի ղեկավար), Լոուրենս Շիթսը (Հարավային Կովկասի ծրագրի ղեկավար, Միջազգային կրիզիս խումբ), Հայկ Քոթանջյանը (ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի պետ և Պաշտպանության նախարարի ռազմաքաղաքական գծով խորհրդական), Տիգրան Մուկուչյանը (ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ), Գագիկ Եգանյանը (ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ), Տիգրան Դավթյանը (ՀՀ քկոնոմիկայի նախարար), Հրայր Թովմասյանը ՀՀ արդարադատության նախարար, Կարեն Անդրեասյանը մարդու իրավունքների պաշտպան, Զոհրաբ Մնացականյանը (Արտաքին գործերի նախարարի տեղակալ), Մհեր Մարգարյանը (ԱԳՆ ԵՄ մաժնի պետ), Հասարակական կազմակերրպությունների ներկայացուցիչներ Լեւոն Բարսեղյանը (Ասպարեզ ակումբի նախագահ) Արթուր Սաքունցը (Հելսինկի քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի Գրասենյակի զեկավար) եւ այլն:

IMG_8187

Կոնֆերանսի թեմաներն էին ՀՀ-ԵՄ համագործակցություն, մարդու իրավունքներ եւ իրավունքի գերակայություն, վիզաների պարզեցում, ՀՀ-ԵՄ համագործակցություն Խորը եւ համապարփակ առեւտրի գոտու շուրջ, պայքար կաշառակերության դեմ եւ այլն: Կոնֆերանսին մասնակցեցին մոտ 500 մարդ. փորձագետներ, դեսպաններ, ՀՀ պաշտոնյաներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտնականներ, ուսանողներ: