Մեր մասին PDF Տպել
IMG_0038

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը անկախ կրթական և գիտահետազոտական կառույց է, որը ստեղծվել է Երևանի պետական համալսարանի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության արդյունավետ համագործակցության արդյունքում: Կենտրոնը հիմնադրվել է 2006թ. հուլիսին և ֆինանսավորվում է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի կողմից տրամադրվող ամենամյա դրամաշնորհով: Կենտրոնը, լինելով ԵՄ ուսումնասիրությունների ոլորտում մասնագիտացած կրթական և գիտահետազոտական ինստիտուտ, իր առջև նպատակ է դրել բազմակողմանի և միջառարկայական հետազոտությունների, ինչպես նաև եվրոպական չափանիշներին համապատասխանող կրթական ծրագրերի իրագործման միջոցով խթանել ՀՀ – ԵՄ համագործակցությունը և նպաստել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին:

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնը առաջարկում է բարձրորակ մագիստրոսական կրթություն Եվրոպական ուսումնասիրությունների ոլորտում, իրականացնում է նեղմասնագիտական և միջմասնագիտական հետազոտություններ ու տրամադրում է խորհրդատվություն ԵՄ հետ գործակցության մեջ գտնվող հանրային, ոչ կառավարական կազմակերպություններին ու մասնավոր ընկերություններին: Նշված գործառույթները իրականացնելու համար Կենտրոնը իր տանիքի ներքո համախմբել է ԵՄ ուսումնասիրությունների տարբեր ոլորտների բանիմաց մասնագետների, հյուրընկալում է գործընկեր համալսարաններից հրավիրյալ դասախոսներ, հետազոտողներ, փորձագետներ և ուսանողներ: Իր գործունեության կարճ ժամանակահատվածում Կենտրոնը պատրաստել և հրատարակել է մի շարք հետազոտություններ, արդյունավետ համագործակցություն է հաստատել հեղինակավոր Եվրոպական գիտա-հետազոտական կենտրոնների ու համալսարանների հետ, ծրագրում է իրականցնել նոր հետազոտություններ և տարածաշրջանային կրթական ծրագրեր:

IMG_0034

ՄԵՐ ԳՈՐԾՈԻՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի գործունեությունը ծավալվում է մի քանի հիմնական ուղվածություններով.

  • կրթություն;
  • միջմասնագիտական և նեղմասնագիտական գիտահետազոտական ուսումնասիրություններ;
  • փորձագիտական վերլուծություն;
  • ԵՄ տեղեկատվական կենտրոն (EUi)/Ռեսուրս կենտրոն:

 


ՄԵՐ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի տեսլականն է Հայաստանը Եվրոպայում, ինչը ենթադրում է`

  • գիտելիքի վրա հիմնված հասարակություն;
  • հետազոտության վրա հիմնված կառավարում;
  • իրազեկված հասարակություն:



ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

  • խթանել ՀՀ-ԵՄ համագործակցության խորացմանը և աջակցել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացին;
  • բարձրորակ և մրցակցային կրթություն տրամադրելու միջոցով նպաստել գիտելիքների և եվրոպական արժեքների վրա հիմնված հասարակության ձևավորմանը;
  • մասնագիտական և նեղմասնագիտական բնույթի գիտապրակտիկ հետազոտությունների միջոցով նպաստել Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացի արդյունավետության բարձրացմանը:


 

Կենտրոնի անձնակազմ

 

Ադմինիստրատիվ անձնակազմ

Միջազգային փորձագետներ

Ավագ փորձագետներ

Փորձագետներ

Դասախոսներ


սկիզբ ↑