Բարի գալուստ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն


artur_ghazinyanՍիրելի բարեկամ,

2006 թվականին հիմնադրելով այս կրթական և հետազոտական ինստիտուտը հայ հասարակության մեջ Եվրոպական արժեքները որպես ամուր հենասյուն ամրապնդելու և զարգացնելու ձգտում ենք հետապնդել:

Մենք հավատում ենք “Հայաստանը Եվրոպայում” կարգախոսին և վստահ ենք, որ քաղաքական, տնտեսական և հասարակական զարգացումը հնարավոր է իրականացնել եվրոպական արժեքների տարածման միջոցով: Հետևաբար, կրթության և հետազոտության վրա հիմնված հասարակությունը և կառավարման համակարգը բարեկեցիկ պետություն ստեղծելու հիմնական գրավականներն են:

Այս նպատակների իրականացմանն է ուղղված Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախաձեռնությունը` մագիստրոսական ծրագրերի միջոցով ամրապնդելու և զարգացնելու կրթական ոլորտը, ինչպես նաև աջակցելու հանրային սեկտորին` տվյալների հարուստ բազա և վերլուծական տարաբնույթ հետազոտություններ տրամադրելով: Մենք ողջունում ենք ցանկացած նորարարական նախաձեռնություն, որը համահունչ է մեր նպատակներին:

Շնորհակալություն ենք հայտնում Ձեզ Եվրոպական ուսումնասիրություններ կենտրոնի կայքն այցելելու համար և հուսով, որ այն կբավարարի է Ձեր բոլոր պահանջները:

 

 

 

 

 

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ: ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երեքշաբթի, 27 Դեկտեմբեր 2016 12:24

P.A.- 2Այս վերլուծության շրջանակներում ուսանողները փորձել են ներկայացնել ՀՀ Երևան քաղաքի տարբեր թաղամասերի մանկական խաղահրապարակներում առկա խնդիրները: Հետազոտության գլխավոր նպատակն է այլընտրանքների և չափանիշների միջոցով գտնել ամենանպատակահարմար տարբերակը և անհապաղ լուծում տալ այս հիմնահարցին:

Կատարած վերլուծության ընթացքում որպես չափանիշ ուսանողները ընտրել են առաջնահերթ անվտանգությունն ու միջավայրի մաքրության պահպանումն ու գեղեցկացումը: Չափանիշներից զատ ներկայացվել են նաև որոշ տվյալներ, ինչպես նաև անցկացրել ենք հարցումներ թե ծնողների և թե երեխաների շրջանակներում: Վերլուծության ընթացքում կատարվել են նաև հետազոտություններ և համեմատություններ միջազգային օրենքների և ՀՀ օրեքների միջև:

Կատարված վերլուծության իրականացումը կրելու է փորձնական բնույթ: Առաջարկվում է քաղաքականությունն իրականացնել սկսած 2017 թվականի մարտ ամսից մինչև մայիս ներառյալ: Այս ժամանակահատվածը բավարար կլինի ՀՀ Երևան քաղաքի մանկական խաղահրապարակների առնվազն 1/3 –ը ապահովվել անվտանգությամբ և մաքրությամբ:

 

Ներկայացվել է Պայծառ Աբրահամյանի, Լիլիթ Աղասարյանի և Սամվել Սամվելյանի կեղմից («Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի ուսանողներ)

Հետազոտության  ամբողջական տարբերակը առկա է կենտրոնում:

Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 27 Դեկտեմբեր 2016 12:51
 
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ: ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ՂՈՒԿԱՍԱՎԱՆ ԳՅՈՒՂԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երեքշաբթի, 27 Դեկտեմբեր 2016 12:15

P.A.- 1Քաղաքականության վերլուծության շրջանակներում անդրադարձ է կատարվել Արարատի մարզի Ղուկասավան համայնքում հասարակական տրանսպորտի ոչ արդյունավետ գործունեությանը: Աշխատանքի նպատակն է առաջարկել համայնքի բնակչությանը տրանսպորտի վերակազմակերպման հնարավոր տարբերակներ: Քաղաքականությունն ուսումնասիրելիս հանդիպումներ են իրականացվել պատասխանատու կառույցների համապատասխան վարչություններում տարբեր պաշտոնյաների հետ: Վերլուծության շրջանակներում ներկայացվել են ստեղծված իրավիճակի թույլ և ուժեղ կողմերը, կատարված հարցումների արդյունքները և իրավիճակի իրական պատկերը, ինչի հիման վրա առաջարկվել են խնդրի հնարավոր լուծման այլընտրանքային տարբերակներ: Այլընտրանքները հիմնված են ուսանողների կողմից ընտրված՝ արդյունավետության, արդյունավորության, արդարության, համակողմանիության և տնտեսողականության չափանիշների վրա:

 

Ներկայացվել է Տիգրան Գեղամյանի և Լիլիթ Հայրապետյանի կեղմից («Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրի ուսանողներ)

Հետազոտության  ամբողջական տարբերակը առկա է կենտրոնում:

Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 27 Դեկտեմբեր 2016 12:52
 
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՆԴՐԵԱ ԽԱԼՈՒՊՈՎԱՅԻ ՀԵՏ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երկուշաբաթի, 26 Դեկտեմբեր 2016 15:06

Meeting with ChalupovaՀայաստանում Եվրոպական միության պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեա Խալուպովան դեկտեմբերի 22-ին հանդիպել է ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի «Մարդու իրավունքներ և ժողովրդավարացում» և «Եվրոպական ուսումնասիրություններ» մագիստրոսական ծրագրերի ուսանողների հետ: Նա ներկայացրել է ԵՄ մարդու իրավունքների և ժողովրդավարության գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ԵՄ գործողությունները, որոնք նպատակ ունեն խթանել մարդու իրավունքները քաղաքականության և զարգացման համագործակցության մակարդակներում: Ուսանողները հարցեր են ուղղել 2016-2018 թթ. ԵՄ մարդու իրավունքների բյուջետային աջակցության ծրագրի, միջազգային կոնվենցիաների, ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների և մարդու իրավունքների պաշտպանության ազգային օրենսդրության մասին:

 

Աղբյուր: https://www.facebook.com/eudelegationtoarmenia/photos/a.304215459632390.80842.302970569756879/1202544903132770/?type=3&theater

Վերջին Թարմացում on Երկուշաբաթի, 26 Դեկտեմբեր 2016 15:16
 
ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, 6-ՐԴ ԲԱՆԱՎԵՃ PDF Տպել Էլ.փոստ
Գրել է Administrator   
Երեքշաբթի, 13 Դեկտեմբեր 2016 13:47

Debate no 6- photo- No 1Եվրոպական ակումբի վեցերորդ հանդիպման ընթացքում քննարկվել է «Թուրքիան նեո-իմպերալիզմի և եվրոպական ապագայի երկընտրանքի միջև» թեման: Փակ հանդիպման բանախոսները՝ դեսպան Մարկ Պիերինին (Կարնեգի Եվրոպայի այցելող գիտնական, Թուրքիայում ԵՄ պատվիրակության նախկին ղեկավար և դեսպան) և Ռիչարդ Կիրակոսյանը (Հայաստանում Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի հիմնադիր-ղեկավար), ներկայացրել են իրենց վերլուծությունները և պատասխանել հայ փորձագետների, գիտնականների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:

Վերջին Թարմացում on Երեքշաբթի, 13 Դեկտեմբեր 2016 13:57
Ընթերցել...
 
«ՍկիզբՆախորդ12345678910ՀաջորդՎերջ»

JPAGE_CURRENT_OF_TOTAL